Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Տեսանյութեր

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ)

 
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումն այսօր Երևանի «Օպերա Սուիթ» հյուրանոցում կազմակերպել էր կոնֆերանս՝ «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով։
 
Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի առաջ կանգնած քաղաքական և ռազմական մարտահրավերներին, ինչպես նաև հնարավոր խաղաղության մոդելներին։
 
Բանախոսների թվում էին «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը և «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։
 
Քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրին իրենց գնահատականներն ու մոտեցումները՝ ընդգծելով կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովման կարևորությունը։
«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող Սուրեն Սուրենյանցն իր խոսքում նշում է՝ 2026 թվականի ընտրությունների նախաշեմին, փաստացի հարցականի տակ է դրված Հայաստանի Հանրապետության ճակատագիրը․
«Եթե, Աստված մի արասցե, այս իշխանությունը վերարտադրվի, դրա հետևանքները կարող են լինել ծանր պետականության համար։
Ուստի ընտրական գործընթացի ընթացքում քննարկման թեման պետք է լինի ոչ թե «պատերազմ թե խաղաղություն» կեղծ երկընտրանքը, այլ՝ խաղաղության տարբեր մոդելների ընտրությունը։
Այն մոդելը, որը ներկայում որդեգրել է իշխանությունը, հիմնված է միակողմանի զիջումների վրա, որոնք արվում են ուժի պարտադրանքի պայմաններում։ Այն ուղեկցվում է նաև Հայաստանի քաղաքակրթական ինքնության դեմ ուղղված գործընթացներով։ Այլ խոսքով՝ մենք գործ ունենք սողացող կապիտուլյացիայի քաղաքականության հետ։
Միևնույն ժամանակ, այլ քաղաքական ուժեր առաջարկում են իրենց խաղաղության մոդելները, որոնք որևէ կերպ կապված չեն պատերազմի վերսկսման կամ դրա ռիսկերի հետ։ Պետք է հստակ ասել՝ պատերազմի այլընտրանքը խեղճությունն ու թշնամու բոլոր պահանջների անվերապահ ընդունումը չէ»,-ասում է Սուրենյանցը։
Ռազմաքաղաքական վերլուծաբան, «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժման անդամ Հայկ Նահապետյանն էլ նշում է՝ այն, ինչ այսօր Ադրբեջանը պահանջում է Հայաստանի գործող իշխանություններից, ունի գոյութենական նշանակություն մեր պետականության և մեր ժողովրդի համար․
«Եթե փորձենք ավելի առարկայական ներկայացնել հարցը, ապա պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարը։ Մինչ այս Ադրբեջանը խոսում էր իբր 300 հազար «փախստականների» վերադարձի մասին, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների, իբր հեռացել են Հայաստանի Հանրապետությունից 1988–1991 թվականներին։ Սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ 1985 թվականի ժողովրդագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվում էր մոտ 160 հազար ադրբեջանցի։
 
Այսօր այդ 300 հազարը կարող է ներկայացվել արդեն ավելի մեծ թվով՝ օրինակ մեկ միլիոն, հաշվի առնելով նրանց ժառանգներին։ Բայց այստեղ կա էական տարբերություն․ մեկ բան է, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած և վերադարձող մարդկանց, որոնք բնականաբար դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, և բոլորովին այլ բան է, երբ խոսվում է պետական կազմավորման մասին՝ «Արևմտյան Ադրբեջան» անվան ներքո»,-ասում է Նահապետյանը։
 
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ հայտարարում է՝ Ալիևը բացահայտ ասել է, որ եթե ադրբեջանցիները վերադառնան և բնակվեն Հայաստանի տարածքում, ապա հայերի հետ հնարավոր բախումների դեպքում նրանց անվտանգությունը պետք է ապահովեն Ադրբեջանի համար բարեկամական երկրների ուժերը։
 
«Այսինքն՝ ըստ այդ տրամաբանության, Հայաստանի տարածքում վերաբնակեցվող ադրբեջանցիների անվտանգությունը պետք է ապահովեն այլ երկրների զինված կամ ուժային կառույցներ։ Եթե խոսենք Ադրբեջանի համար բարեկամ երկրների մասին, ապա անկեղծ ասած, մեր տարածաշրջանում առաջին հերթին կարելի է պատկերացնել Թուրքիային։ Բացի դրանից, այս ուղղությամբ կարծես ձևավորվում է նաև որոշակի պայմանագրային կամ իրավական հիմք։
Օրինակ՝ բավական երկար ժամանակ է, ինչ Հայաստանում գործում է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Այս թեմայի շուրջ, սակայն, Հայաստանում գրեթե չի ծավալվում խորքային քննարկում՝ թե ինչ դեր կարող է ունենալ այդ կառույցը ապագա գործընթացների մեջ»,-հավելել է Ղազարյանը։
 
 
  «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ իր հերթին նկատում է՝ այսօր «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության տարածումն այնպիսի թափ է հավաքել, որ շատ մարդիկ անգամ չեն փորձում խորապես հասկանալ դրա իրական վտանգները․
 
«Երբ մասնագետներ բարձրաձայնում են այդ մասին, հաճախ լսում ենք արձագանքներ՝ «մարդ, էս ինչ է խոսում, երևի ինչ-որ շահերից է բխում»։ Սակայն շատերը պարզապես չեն ցանկանում խորանալ խնդրի էության մեջ և հասկանալ դրա հնարավոր հետևանքները։
Եթե նայենք միջազգային փորձին, կտեսնենք, որ տնտեսական զարգացումն ու ներդրումները ինքնին անվտանգության երաշխիք չեն։ Օրինակ՝ երբ կառուցվում էին Դուբայի կամ Աբու Դաբիի երկնաքերերը, դժվար էր պատկերացնել, որ այդպիսի բարձր տեխնոլոգիական և միլիարդավոր դոլարների ներդրումներով կառուցված վայրերում կարող են նույնիսկ փոքր անվտանգային միջադեպեր տեղի ունենալ, բայց իրականությունը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»։
 
Ըստ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի՝ մեր տարածաշրջանում խաղաղության իրական գործիքը պետք է լինի համապարփակ անվտանգությունը։ Իսկ անվտանգությունը միայն տեխնոլոգիապես զարգացած բանակը չէ։ Դա նաև լավ պատրաստված պահեստազորն է, զսպման կարողությունները, ինչպես նաև մի շարք այլ կարևոր բաղադրիչներ․
«Այդ բաղադրիչներից մեկը վտանգի ընկալումն է։ Անվտանգությունը ոչ միայն ռազմական կարողությունների մասին է, այլ նաև այն մասին, թե որքան ադեկվատ ենք մենք ընկալում վտանգը և որքան ճիշտ ենք կառավարում այդ ընկալումը։
 
Իմ տպավորությունն այն է, որ տարիներ առաջ՝ 10–15 կամ 20 տարի առաջ, մեր հասարակությունում վտանգի ընկալումը որոշ չափով թերագնահատված էր։ Մենք չափազանց վստահ էինք, թերագնահատում էինք հակառակորդին և նրա ռազմական պատրաստությունը։
Այսօր, սակայն, կարծես հակառակ ծայրահեղության մեջ ենք ընկել․ վտանգի ընկալումը չափազանցված է դարձել։ Զգուշությունը կարևոր է, վտանգը ճիշտ գնահատելը կարևոր է, բայց մեկ այլ բան է, երբ վախը մշտապես օգտագործվում է որպես քաղաքական գործիք»,- ասում է Սողոմոնյանը՝ հավելելով՝ մյուս կարևոր խնդիրը ներքին բաժանումն է․
 
«Եկեղեցու դեմ սանձազերծված քաղաքական արշավը ևս խորացնում է այդ բաժանումները։ Վախին գումարվում է նաև ներազգային ատելությունը և անհանդուրժողականությունը, ինչը էլ ավելի խոցելի է դարձնում մեր հասարակությունը»։
 
Համաժողովի ավարտին Սուրեն Սուրենյանցը Euromedia24-ի լրագրողին տված հարցազրույցում նշել է, որ «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» նախաձեռնությունը մտադիր է իր գործունեությունը շարունակել ավելի համակարգված ձևաչափով։
 
Նրա խոսքով՝ կայացած համաժողովի արդյունքներով, ինչպես նաև նախաձեռնող խմբի կողմից մինչ այս իրականացված երկարատև և մանրակրկիտ աշխատանքի հիման վրա նախատեսվում է պատրաստել և ընդունել հատուկ բանաձև։
 
«Այսօրվա համաժողովի արդյունքներով, ինչպես նաև այն մեծ աշխատանքի հիման վրա, որը մինչ այս իրականացվել է «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» նախաձեռնության շրջանակում, մենք մտադիր ենք պատրաստել, ընդունել և ստորագրել ամփոփիչ բանաձև։ Այդ փաստաթղթում կարտացոլվեն մեր աշխատանքի և քննարկումների ընթացքում ձևավորված հիմնական գնահատականները, եզրակացություններն ու առաջարկները», - նշել է Սուրեն Սուրենյանցը։
 
Նա նաև ընդգծել է, որ հաջորդ քայլը լինելու է աշխատանքային խմբերի ձևավորումը այն հիմնական ուղղություններով, որոնք քննարկվել են համաժողովի ընթացքում և նախաձեռնության նախորդ փորձագիտական աշխատանքների շրջանակում։
 
«Մենք նաև նախատեսում ենք ստեղծել աշխատանքային խմբեր հիմնական ուղղություններով՝ անվտանգության հարցեր, միջազգային քաղաքականություն, իրավական ասպեկտներ, տեղեկատվական աշխատանք և այլ կարևոր թեմաներ, որոնց մասին այսօր խոսվեց։ Այս խմբերը կզբաղվեն կոնկրետ առաջարկների և նախաձեռնությունների հետագա մշակմամբ», - նշել է Սուրեն Սուրենյանցը։
 
Նրա խոսքով՝ այս աշխատանքի նպատակը Հայաստանի անվտանգության, պետական ինքնիշխանության և երկրի ռազմավարական ապագայի հարցերի շուրջ ավելի համակարգված փորձագիտական և հասարակական մոտեցման ձևավորումն է։
 
Մանրամասները՝ տեսանյութում։