IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետ
IDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» հիմնադրամի հետ՝ կրթական և սոցիալական ծրագրերի շրջանակում՝ նպաստելով երիտասարդների զարգացմանը և համայնքներում դրական փոփոխությունների խթանմանը։
Նախորդ տարի՝ հուլիս ամսին, «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում «ԶԱՐԿ» հիմնադրամին տրամադրվել է 5,042,314 դրամ։ Այդ գումարի շնորհիվ հիմնադրամը կառուցել է ուսումնական արգելագոտի ԶԱՐԿ էկոճամբարում, որը միտված է երեխաների և դեռահասների կրթական, մարզական և առաջնորդական զարգացման գործնական դասերի հավաքատեղի ծառայելուն։ Էկոճամբարը նախատեսված է բնության մեջ ուսուցման, թիմային աշխատանքի և ինքնազարգացման միջավայր ապահովելու համար, ինչպես նաև երեխաների և երիտասարդների մոտ բնապահպանական գիտակցության բարձրացմանը, բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, և էկոլոգիական կրթության տարածմանը։
Այս տարի համագործակցության շրջանակներում Կոտայքի մարզի 4 բնակավայրի շուրջ 70 երեխաների համար իրականացվել են IDBank-ի և Իդրամի կողմից կազմակերպված ֆինանսական գրագիտության դասընթացներ։ Դասընթացների նպատակն է երեխաներին ծանոթացնել ֆինանսների կառավարման հիմունքներին, խնայողության մշակույթին և պատասխանատու ֆինանսական վարքագծին՝ ձևավորելով ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնելու կարողություն դեռ վաղ տարիքից։
IDBank-ի և Իդրամի Հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ նման ծրագրերը կարևոր ներդրում են երիտասարդների կրթության և համայնքների զարգացման գործում։ «Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են երիտասարդների գիտելիքների ընդլայնմանը և նրանց ձևավորմանը որպես պատասխանատու քաղաքացիներ։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շնորհիվ հնարավոր է դառնում իրականացնել ծրագրեր, որոնք համատեղում են կրթությունը, սոցիալական պատասխանատվությունը և համայնքային զարգացումը», — նշել է Տաթևիկ Վարդևանյանը։
«ԶԱՐԿ» հիմնադրամի տնօրեն Հասմիկ Ինգիլիզյանի խոսքով՝ IDBank-ի և Իդրամի հետ համագործակցությունը կարևոր հնարավորություն է տալիս կյանքի կոչելու կրթական այնպիսի ծրագրեր, որոնք դրական ազդեցություն ունեն բազմաթիվ երեխաների և երիտասարդների վրա։ «Մեզ համար մեծ արժեք ուներ այն աջակցությունը, որը ստացանք «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով։
Համոզված ենք, որ նման համագործակցությունները շարունակական դրական ազդեցություն կունենան համայնքների զարգացման վրա», — նշել է Հասմիկ Ինգիլիզյանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...