Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պատերազմի դուռը բացում են Քոչարյանը, Ծառուկյանը և Կարապետյանը և ասում է՝ Դուք որ անվտանգության երաշխիքների մասին խոսում եք, դրանով նաև Հայաստանի համար խաղաղապահների դուռն եք բացում և ասում է նաև, որ չի կարելի նույն վրա երկու անգամ կանգնել և պետք է կանգնողներին մերժել ընդմիշտ»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ասաց լրագրողը՝ Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպումից հետո
Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց այսպես․ «Ես ամբիոնից բավական մանրամասնորեն անդրադարձ ունեցել եմ այդ հարցին: Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել: Այդ մարդը չի հասկանում՝ ինչ է խաղաղությունը, ուղղակի չի հասկանում: Իր համար խաղաղությունը դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ: Այ դա իր համար համապարփակ խաղաղություն է: Հայաստանի Հանրապետության համար լրիվ ուրիշ խաղաղություն է պետք՝ երաշխավորված, արժանապատիվ խաղաղություն, և մենք դա ի վիճակի ենք ապահովել»։
Լրագրողի արձագանքին, որ նախընտրական շրջանում Փաշինյանը երկու մասի բաժանել ուժերին՝ խաղաղություն բերողների և պատերազմ բերողների, և, ըստ իրեն, խաղաղություն միայն ինքն է բերում, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Եվ ինքը դա ասում է մեկ մարդու անուն տալով, որի նախագահության ժամանակ չի եղել նույնիսկ միջին չափի սահմանային միջադեպ։ Ընդհանրապես չի եղել։ Եթե հիշում եք՝ նաև այն ժամանակ Ադրբեջանից պաշտոնյաներ էին գալիս Հայաստան տարբեր պատվիրակությունների կազմում, և մենք շոու չէինք սարքում։ Հավի պատմությունը ես պատմեցի, հիմա լրիվ նույն նույն պատկերն է՝ բոլոր ուղղություններով»։
Մանրամասն՝ տեսանյութում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...