Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ» Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ» Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ» Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունը
Քաղաքականություն

Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև. Տիգրան Դումիկյան

Տիգրան Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Միջազգային փորձը բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ամենածանր պարտություններից հետո պետությունները կարողանում են վերականգնել իրենց դիրքերը, եթե դրսևորում են քաղաքական կամք, ռազմավարական մտածողություն և պրոֆեսիոնալ դիվանագիտություն։ Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներ անցել են հենց այս ճանապարհով՝ պարտությունից հետո վերածվելով ազդեցիկ քաղաքական և տնտեսական կենտրոնների։ Հայաստանի պարագայում, սակայն, հակառակ միտումն է․ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունը ոչ թե հաղթահարվում, այլ աստիճանաբար վերածվում է ինստիտուցիոնալ խնդիրների։

Հասարակության հետ հաղորդակցության մեջ պարտության սինդրոմը կրող իշխանությունները հաճախ օգտագործում են վախի գործոնը՝ ներկայացնելով ցանկացած զիջում՝ որպես «նոր պատերազմից խուսափելու միակ ճանապարհ»։ Այս մոտեցմամբ իշխող վարչակարգը փաստացի փորձում է «խաղաղություն մուրալ»՝ գնալով միակողմանի զիջումների, այդ թվում՝ արժեքային մակարդակում։ Խոսքը վերաբերում է, օրինակ, արցախահայության իրավունքների հարցում արված հետքայլերին, Ցեղասպանության հիշողության նսեմացման փորձերին, ինչպես նաև ազգային ինքնության կարևոր բաղադրիչների արժեզրկմանը։ Նույն տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաև Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սկսված արշավը, սահմանադրական փոփոխությունների գործընթացը և այլ զարգացումներ։

Առավել մտահոգիչ է, որ վախի գործոնը կիրառվում է նաև ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործելու համար։ Հայաստանի վարչապետը և գործող իշխանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, որ եթե առաջիկա ընտրություններում իրենք չվերընտրվեն, դա կհանգեցնի կործանարար պատերազմի։ Սա, ըստ էության, ոչ թե քաղաքական պատասխանատվության դրսևորում է, այլ հանրության նկատմամբ ակնհայտ ճնշման և ահաբեկման փորձ։ Ժողովրդավարական գործընթացներում ընտրողին նման ընտրության առջեւ կանգնեցնելը՝ «մեզ կամ պատերազմ» տրամաբանությամբ, խաթարում է ազատ կամարտահայտման սկզբունքը և վտանգավոր նախադեպ է ստեղծում պետական կառավարման մշակույթի համար։

Սակայն պատմությունը վկայում է, որ միակողմանի զիջումները չեն երաշխավորում կայուն խաղաղություն․ հակառակը՝ դրանք հաճախ խրախուսում են նոր պահանջների առաջադրումը։ Հետևաբար, օրվա իշխանության կողմից թմբկահարվող «հաստատված խաղաղությունը» առավելապես իմիտացիա է, քանի որ չի հիմնվում հավասարակշռված և արժանապատիվ պայմանների վրա։
Այս տրամաբանության շարունակությունը կարող է հանգեցնել առավել վտանգավոր սցենարների, այդ թվում՝ Հայաստանի տարածքում ժողովրդագրական փոփոխությունների՝ արտաքին օրակարգերով պայմանավորված փորձերի։ Այս համատեքստում արդեն շրջանառվում են 300 հազար ադրբեջանցիների հնարավոր տեղափոխության վերաբերյալ քննարկումները։

Պրագմատիկ քաղաքականությունը չի նշանակում մշտապես զիջել կամ խուսափել առճակատումից։ Այն ենթադրում է հստակ գիտակցել սեփական շահերը, հաշվարկել ռիսկերն ու հնարավորությունները և գործել ազգային օրակարգից բխող տրամաբանությամբ։ Հատկապես փոքր պետությունների համար սա կենսական անհրաժեշտություն է։ Սակայն երբ պետական կառավարման հիմքում ընկած է ոչ թե հաշվարկը, այլ վախը, նման քաղաքականության իրականացումը դառնում է գրեթե անհնար։ Ի վերջո, ժամանակավոր խաղաղությունը հանգեցնում է պատերազմի։ Մեր նպատակը պետք է լինի երկարատև խաղաղությունը։