Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»
ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումըԵս շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ Թրամփ«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել Հայաստան
Քաղաքականություն

Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան

Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող։ Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Խորհրդարանական ընտրությունները ճակատագրական էին և հանդիասացան ապազգային քաղաքականության վերալիցքավորման հերթական փուլը (2018թ, 2021թ, 2026թ)։

Հայաստանի և հանրային կարծիքի վրա ազդեցության համար արտաքին և ներքին պայքարը կշարունակվի ավելի թիրախավորված: Դա նշանակում է, որ Հայաստանի շուրջ լարվածության աճը, ՔՊ-ի կոնֆլիկտածին քաղաքականությունը, հանրային դժգոհություններն ու ներքաղաքական պայքարն ավելի խճողված ու բարդ ընթացք կարող են ունենալ:

Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում: Նա կփորձի ամեն գնով պայմանավորվել, որովհետև գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող։ Կրեմլը բնականաբար կպահանջի դադարեցնել եվրոպական նախագծերը, իսկ Փաշինյանը կփորձի դա ներկայացնել որպես բազմավեկտոր քաղաքականություն և սա ձեր դեմ չէ թեզերը: Պայմանավորվածությունների հասնելու հավանականությունը խիստ ցածր է, սակայն կողմերը կպահպանեն դիվանագիտական արարողակարգերը։

ՔՊ-ն չունի Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ պատգամավորների թիվ, որպեսզի հիմնական օրենքից հանի Անկախության հռչակագրով Արցախին ու Հայոց Ցեղասպանության ճանաչմանն արվող հղումները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը, վերաձևակերպի ընտանիքի նկարագրությունը, իրեն ենթարկեցնի դատարանները և այլն։ Դա պահանջում են նախ և առաջ Ադրբեջանն ու Թուրքիան՝ իհարկե Արևմուտքի լրիվ աջակցությամբ:

Նիկոլին անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կոչվող որևէ թղթի կտոր Բաքվի հետ, ինչը դեպի Արևմուտք ինտեգրման իրավա-քաղաքական պայմաններից մեկն է։

Առայժմ, օդում կապված անորոշությունների մեջ է նաև TRIPP ուղղի նախագիծը: ՔՊ-ի կոնֆլիկտածին քաղաքականության ու շահերի հակադրությունների ամենամեծ փունջը մնում է այս նախագծի հիմքում:

Մյուս հանգամանքը. ներկայումս Հայաստանը ռուսական գազին այլընտրանք պարզապես չունի։ Հավանաբար, ԵՆ-ն կառաջարկի գազատարների կառուցման տարբերակներ, սակայն դա շատ դանդաղ գործընթաց է։ Արդեն խոսվում է հին «Նաբուկկո» նախագծի մասին։ Հիմնական հարցն այն է, որ Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիան կարո՞ղ է ապահովել միայն Իրանը։ Թեհրանը ստանում է էլեկտրաէներգիա և փոխարենը գազ մատակարարում, սակայն դա դեռևս ամբողջությամբ չի լուծում խնդիրը։ Այն Հայաստանի տնտեսության ու մեր քաղաքացիների սոցիալական կարիքների համար ունի հիմնարար նշանակություն։

Գլխացավանք և չլուծված հարց կարող է դառնալ նաև Ռուսաստանում հայկական ապրանքների (գուցե նաև հայկական կապիտալի, տրանսֆերների, աշխատաշուկայի) արգելափակումներն ու արտոնությունների միակողմանի վերացումները:

Մոսկվայում Հայաստանին շատ լուրջ են վերաբերվում և չեն ցանկանում կորցնել։ Ամենայն հավանականությամբ, Կրեմլը ճնշում կգործադրի Փաշինյանի վրա և կպահանջի հանրաքվե անցկացնել և պարզել, հայ ժողովուրդը ցանկանում է լինել Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ-ի հետ։ Այս երկընտրանքը Նիկոլի համար ոչ շահավետ օրակարգ է, և նա ամեն կերպ փորձելու է խուսափել դրանից։

Չնայած Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից խթանմանը, Հայաստանի իրական շարժը դեպի Արևմուտք զգալիորեն կդանդաղի։ Մոսկվան ունի ոչ շատ ուժեղ, բայց, այնուամենայնիվ՝ արգելակող ազդեցության լծակներ, իսկ Փաշինյանի հետ փոխադարձ համաձայնությունների հասնելու հավանականությունը՝ ցածր է։

Սա նշանակում է, որ 2026թ, ընտրության արդյունքները Հայաստանը մտցրել են բազմակողմանի կախվածության, ներքաղաքական կառավարման ճգնաժամերի, երկկողմ և բազմակողմ դիվանագիտական անվստահության, ֆինանսա-տնտեսական, ներքին բռնաճնշումների և անվտանգային նոր սպառնալիքների առավել բարդ ու հյուծող ժամանակաշրջան:

Մենք մտնում ենք մի փուլ, որտեղ հերթական անգամ պետք է փորձարկվի խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությունը, նրա ուժեղ և թույլ կողմերը՝ արտաքին ու ներքին աճող մարտահրավերների պայմաններում»,- նշել է նա: