Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Տիգրանաշեն համայնքում նախաձեռնում է մի շարք կենսական ծրագրեր, որոնք ֆինանսավորվելու են պատգամավորներին փոխանցված պարգևավճարների միջոցներով։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա փոխանցմամբ՝ առաջնահերթություններից մեկը Տիգրանաշենում գյուղմթերքի շուկայի գործարկումն է, ինչը տեղի բնակիչներին հնարավորություն կտա արդյունավետ իրացնել սեփական աշխատանքով աճեցրած բերքը։ Տիգրան Աբրահամյանը նշել է, որ հաշվի առնելով գյուղի ռազմավարական դիրքն ու այն հանգամանքը, որ Տիգրանաշենը գտնվում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի բանուկ հատվածներից մեկում, իրենք վստահ են, որ այս նախագիծը մեծ հաջողություն կունենա։
Բացի տնտեսական բաղադրիչից, ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև համայնքի ենթակառուցվածքներն ու երեխաների ժամանցի պայմանները։ Գյուղ կատարած այցելության ընթացքում արձանագրվել է, որ տեղի մանկական խաղահրապարակը թարմացման խիստ կարիք ունի, ինչի հիման վրա որոշում է կայացվել Տիգրանաշենի փոքրիկներին նվիրել նոր ու ժամանակակից խաղահրապարակ։
Առանձնահատուկ լուծում է տրվում նաև տրանսպորտային լուրջ խնդրին։ Տիգրանաշենի դպրոցի չգործելու պատճառով բնակիչները մեծ դժվարությամբ էին առավոտյան երեխաներին տեղափոխում հարևան բնակավայրերի դպրոցներ և ցերեկը հետ բերում տուն։ Այս բացը լրացնելու համար որոշվել է համայնքի համար ձեռք բերել ավտոբուս։ Այդ տրանսպորտային միջոցը ոչ միայն կապահովի աշակերտների անվտանգ ու կանոնավոր փոխադրումը դպրոց, այլև տիգրանաշենցիներին հնարավորություն կտա հեշտությամբ հասնել մարզկենտրոն և մայրաքաղաք Երևան։
Ամփոփելով նախաձեռնության նպատակները՝ Տիգրան Աբրահամյանն ընդգծել է, որ տիգրանաշենցիները պետք է ապրեն և արարեն իրենց հայրենի հողում՝ շեշտելով հիմնական ուղենիշը. «Զարգացում, այլ ոչ թե հանձնում»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»