Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
Համալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան
Մամուլի տեսություն

Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ընտրություններում նույնիսկ «սեփական» ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս արդյունք գրանցած ՔՊ-ն ու յուր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարծես շատ մեծ բեռ են վերցրել իրենց պարգևավճարված ուսերին՝ էլի շահարկելով «ժողովրդի վստահությունը», որը բացարձակ գոյություն չունի:

Նրանց, հատկապես Փաշինյանին արդեն ծովը..., չնայած այս ի՜նչ ենք ասում՝ ծով, օվկիանո՜սն է արդեն ծնկներից թվում: Մասնավորապես, Փաշինյանը համոզված է, որ ինքը ոնց ասի, մյուս բոլորն այդպես էլ պիտի իրենց ավտոմեքենաները քշեն («ոնց կասենք, տենց կքշեք»): Դեռ մի կողմ, որ սա ասում է մի «մեքենավար», որ, իր իսկ խոստովանությամբ, իր վարորդական իրավունքի առաջին վկայականը ստացել է ընդամենը մի քանի հարյուր մետրից քննողներին երևալով:

«Ոնց ասենք, տենց կքշեք»-ից Փաշինյանն ու ՔՊ-ն սահուն կամ ոչ այնքան սահուն անցում են կատարում կարծես «ոնց ասենք, տենց կմտածեք..., ոնց ասենք, դա էլ կհիշեք» ու նման՝ բացարձակապես բռնատիրական «բանաձևերի» կիրառմանը: Ահավասիկ, օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝ Հայաստանի դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքեր: Ավելին, նա ասել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի դրա դեմ, քանի որ տեղի ունեցողը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար:

Թեպետ առանց հավել յալ մանրամասնումների էլ պարզ է, թե Փաշինյանն ինչ նկատի ունի «իրական Հայաստանի գաղափարախոսությանը հակասող» ասելով, բայց նրա ելույթի հետագա ընթացքից ավելի պարզ դարձավ, թե այդ ինչն է սպառնալիք համարել: Պարզվում է՝ նրան խիստ դուր չի եկել, որ մարդիկ հիշում են Վանի, Մուշի (նաև՝ Արցախի) մասին...

Միանգամից նշենք, որ պետության քաղաքական, դաստիարակչական, գաղափարախոսական դոկտրինը մեկ բան է, իսկ ինչ-որ մեկ անձի, ինչ-որ 1 կուսակցության կամ դրա ղեկավարի քմահաճույքն ու դրա պարտադրանքը՝ բոլորովին այլ բան: Առավել ևս, որ այդ պարտադրանքը հակասում է պետության, ազգի ընկալումներին, շահերին, պատմական հիշողությանն ու պատկերացումներին:

Ինչի՞ մասին է խոսքը:

Տեսեք, Փաշինյանը նպատակադրվել է դպրոցներից արմատախիլ անել այն ամենը, ինչ հակասում է իր հորինած «իրական Հայաստանի», եթե կարելի է այդպես ասել, «գաղափարախոսությանը»: Եթե հակիրճ նկարագրենք այդ «գաղափարաբանությունը», ապա այն հանգում է հետևյալին. հայերի հայրենիքը սոսկ այն է, ինչը պարփակված է ՀՀ սահմաններով (այս սահմաններն էլ կազմվում են Ադրբեջանի և Թուրքիայի «բարեհաճությամբ»), մնացածը ոչ միայն Հայրենիք չէ, այլև դրա մասին հիշելը չափազանց վտանգավոր է, խաղաղության դեմ է, մի խոսքով՝ «քը՛խ» է: Մնացածն էլ՝ «այստեղ հաց, այստեղ Հայրենիք»...

Բացի այն, որ դա «գաղափարախոսություն» չէ, որպես այդպիսին, հակագիտական է և այլն, դա ընդամենը ընկալումը կամ պատկերացումն է մեկ անհատի: Դեռ մի կողմ դնենք հարցը, թե դա որքանով խեղաթյուրված ընկալում է: Բուն հարցն այլ է. ի՞նչ է անելու փաշինյանական իշխանությունը, որպեսզի արմատախիլ անի «իրական Հայաստանի» կարծեցյալ «գաղափարախոսությանը հակասող» ամեն ինչ դպրոցներից արմատախիլ անելու համար: Ինչպե՞ս է դա անելու, բացի ուսուցիչներին ու դպրոցների տնօրեններին ահ տալուց: Փոխելո՞վ բոլոր դասագրքերը, այրելո՞վ հներն ու «Փաշինյանի զրոյական կետից» նոր դասագրքեր գրելո՞վ:

Մասնավորապես, դպրոցներում այլևս չպիտի ասեն աշակերտներին, որ Հայոց գրերի գյուտն արել է Մեսրոպ Մաշտոցը: Երեք պատճառով. Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում, գրերի գյուտի վրա աշխատելու ընթացքում եղել է Գողթն գավառում (ներկայիս Նախիջևանի տարածք) և, ո՜վ սարսափ, առաջին դպրոցը կամ դպրոցներից մեկը բացել է Արցախ աշխարհի Ամարասի վանքում: Երեխաները, որ ավանդաբար հետաքրքրասեր են, բնականաբար, կհարցնեն՝ որտե՞ղ է Տարոն գավառը, որտե՞ղ է Գողթնը, որտե՞ղ է Ամարասը: Իսկ եթե դասարանում նաև բռնագաղթյալ արցախցի երեխա լինի, օրինակ՝ նույն Ամարասից, ապա ընդհանրապես ծանր վիճակ կստեղծվի ուսուցչուհու համար: Կարճ ասած՝ որպեսզի Փաշինյանի ասածը տեղի ունենա, անհրաժեշտ կլինի արգելել «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայ գրականություն» (դա արդեն դարձրել են պարզապես «Գրականություն»), «Հայ ժողովրդի պատմություն» (դե, դրա համար դարձրեցին՝ «Հայաստանի պատմություն») առարկաներն ընդհանրապես: Սա առանց կատակի կամ սարկազմի ենք ասում: Ի վերջո, ի՞նչ Հայոց պատմություն, ի՞նչ պատմիչներ, ի՞նչ հայ գրողներ: Դուք դեմ եք, հա՞, «խաղաղությանն» ու «իրական Հայաստանին»:

Բայց միայն դպրոցական առարկաները արգելելով կամ դասագրքերի բովանդակությունն ապազգայնացնելով բան դուրս չի գա: Անհրաժեշտ կլինի դիմել նաև այլ արմատական քայլերի: Մասնավորապես, անհրաժեշտ կլինի ոչնչացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, առնվազն քերել շուրջ 100 մետր երկարությամբ բազալտե Հուշապատը, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության այն հայաշատ քաղաքների, ավանների և գյուղերի անունները, որոնց հայ բնակչությունը ենթարկվել է բռնագաղթի ու կոտորածների: Բա նայողը կհարցնի, չէ՞, թե հայերն այնտեղ ի՞նչ էին անում:

Բայց դա էլ բավարար չէ: Հարկ կլինի ուրիշ բաներ էլ «քերել»: Գաղտնիք չէ, որ սերնդեսերունդ մեր հայրենակիցները փոխանցում են, թե արմատներով ով որտեղից է: Տողերիս հեղինակը քիչ չի հանդիպել 10-15 տարեկան երեխաների, որոնք գիտեն, որ իրենք արմատներով Վանից են, Մուշից են, Սասունից են...

Հապա այս դեպքում ի՞նչ անել: Դա դեռ իր հերթին: Ինչպե՞ս վարվել ընդամենը 3 տարի առաջ նույն Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով լիովին հայաթափված Արցախի հայության հետ: Չէ՞ որ մեր այդ հայրենակիցները կենդանի հիշեցում են: Երևի ա՞յդ պատճառով է, որ Փաշինյանն արցախցի հայ տեսնելիս սաստիկ ջղաձգվում է, իսկ մի անգամ էլ սրտանց բղավեց. «Ինչի՞ չեք զոհվել...»:

Մի խոսքով, խորքում փաշինյանական «իրական Հայաստանը» ոչ թե ինչ-ինչ հակասությունների, այլ արմատական հակադրության մեջ է ազգային ինքնության, ազգի պատմաքաղաքական ժառանգության, հիշողության հետ: Այլ կերպ ասած՝ Փաշինյանին անհրաժեշտ է մի ամբողջ ազգի հիշողություն կամ ինքնություն «ֆորմատ» անել, ստանալ անազգ, անհայրենիք բնակչության ինչ-որ խումբ, որի կյանքի միակ նպատակը տվյալ օրը կուշտ փորով հաց ուտելն է, տուգանվելն ու... Փաշինյանին փառաբանելը: Քիչ էր մնում մոռանայինք՝ նրա «ոնց ասածով» քշելը:

Գուցե հետամնաց թվանք, բայց մենք միամտորեն դեռ կարծում ենք, որ մարդն աշխարհ է գալիս մի քիչ ավելի շատ բանի համար, քան պարզապես ուտելը, խմելը, քնելարթնանալը ու անհիշողություն կենսաբանորեն գոյություն ունենալը:

Կարդացեք Մաթևոսյան (քանի դեռ չեն արգելել):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում