Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալ
Տնտեսություն

Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է

Glovo-ում պատվերներ կատարելիս արդեն հնարավոր է վճարել Իդրամով․ այս մասին պաշտոնապես հայտարարվեց Glovo Armenia-ի 5-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այսուհետ պատվերը ձևակերպելիս պարզապես անհրաժեշտ է վճարման հասանելի տարբերակներից ընտրել Իդրամը և կատարել վճարումը Idram&IDBank հավելվածի միջոցով։

Իդրամի և Glovo-ի համագործակցության մասին երկու ընկերությունները հայտնել էին ամիսներ առաջ՝ համագործակցության հուշագիր ստորագրելով Glovo-ի Բարսելոնայի գրասենյակում, իսկ այսօր արդեն օգտատերերին հասանելի է Glovo-ում Իդրամով վճարելու հնարավորությունը:

«Թեև Իդրամն ու Glovo-ն գործում են տարբեր ոլորտներում, մեզ միավորում է մի կարևոր սկզբունք՝ թվային ծառայությունները դարձնել ավելի պարզ, հասանելի և հարմար մարդկանց առօրյայում։ Այս համագործակցությունը միայն վճարման նոր տարբերակի մասին չէ, այն ևս մեկ անգամ փաստում է, որ հայկական թվային էկոհամակարգը կարող է համագործակցել միջազգային խոշոր հարթակների հետ և առաջարկել լուծումներ, որոնք ստեղծում են իրական արժեք», - ասաց Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

Նոր հնարավորությունը պատվերի և վճարման գործընթացը դարձնում է ավելի արագ, պարզ ու հարմար՝ թույլ տալով օգտվել Glovo-ի ծառայություններից և վճարել արդեն ծանոթ ու նախընտրելի եղանակով։

Համագործակցության շրջանակում Իդրամի օգտատերերին սպասվում են նաև Glovo-ի հատուկ առաջարկներ և համատեղ արշավներ։

«Կարծում ենք՝ մեր օգտատերերն էլ ավելի գոհ կլինեն այս նորությունից, քանի որ Իդրամը Հայաստանում թիվ մեկ վճարային համակարգն է։ Մենք լսում ենք մեր օգտատերերին, հաշվի ենք առնում, թե նրանք ինչ են ցանկանում և այս համագործակցությունն էլ դրա արդյունքն է», - ասաց Glovo Armenia-ի գլխավոր տնօրեն Թամար Կոջաողլանյանը։

ԻԴՐԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ