Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»
Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Քաղաքականություն

Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև․ Տիգրան Դումիկյան

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․

«Հայաստանը վախի և պրագմատիզմի միջև

Միջազգային փորձը բազմիցս ցույց է տվել, որ նույնիսկ ամենածանր պարտություններից հետո պետությունները կարողանում են վերականգնել իրենց դիրքերը, եթե դրսևորում են քաղաքական կամք, ռազմավարական մտածողություն և պրոֆեսիոնալ դիվանագիտություն։ Եվրոպայի և Ասիայի մի շարք երկրներ անցել են հենց այս ճանապարհով՝ պարտությունից հետո վերածվելով ազդեցիկ քաղաքական և տնտեսական կենտրոնների։ Հայաստանի պարագայում, սակայն, հակառակ միտումն է․ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունը ոչ թե հաղթահարվում, այլ աստիճանաբար վերածվում է ինստիտուցիոնալ խնդիրների։

Հասարակության հետ հաղորդակցության մեջ պարտության սինդրոմը կրող իշխանությունները հաճախ օգտագործում են վախի գործոնը՝ ներկայացնելով ցանկացած զիջում՝ որպես «նոր պատերազմից խուսափելու միակ ճանապարհ»։ Այս մոտեցմամբ իշխող վարչակարգը փաստացի փորձում է «խաղաղություն մուրալ»՝ գնալով միակողմանի զիջումների, այդ թվում՝ արժեքային մակարդակում։

Խոսքը վերաբերում է, օրինակ, արցախահայության իրավունքների հարցում արված հետքայլերին, Ցեղասպանության հիշողության նսեմացման փորձերին, ինչպես նաև ազգային ինքնության կարևոր բաղադրիչների արժեզրկմանը։ Նույն տրամաբանության մեջ կարելի է դիտարկել նաև Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սկսված արշավը, սահմանադրական փոփոխությունների գործընթացը և այլ զարգացումներ։

Առավել մտահոգիչ է, որ վախի գործոնը կիրառվում է նաև ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործելու համար։ Հայաստանի վարչապետը և գործող իշխանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ պարբերաբար հայտարարում են, որ եթե առաջիկա ընտրություններում իրենք չվերընտրվեն, դա կհանգեցնի կործանարար պատերազմի։ Սա, ըստ էության, ոչ թե քաղաքական պատասխանատվության դրսևորում է, այլ հանրության նկատմամբ ակնհայտ ճնշման և ահաբեկման փորձ։ Ժողովրդավարական գործընթացներում ընտրողին նման ընտրության առջեւ կանգնեցնելը՝ «մեզ կամ պատերազմ» տրամաբանությամբ, խաթարում է ազատ կամարտահայտման սկզբունքը և վտանգավոր նախադեպ է ստեղծում պետական կառավարման մշակույթի համար։

Սակայն պատմությունը վկայում է, որ միակողմանի զիջումները չեն երաշխավորում կայուն խաղաղություն․ հակառակը՝ դրանք հաճախ խրախուսում են նոր պահանջների առաջադրումը։ Հետևաբար, օրվա իշխանության կողմից թմբկահարվող «հաստատված խաղաղությունը» առավելապես իմիտացիա է, քանի որ չի հիմնվում հավասարակշռված և արժանապատիվ պայմանների վրա։

Այս տրամաբանության շարունակությունը կարող է հանգեցնել առավել վտանգավոր սցենարների, այդ թվում՝ Հայաստանի տարածքում ժողովրդագրական փոփոխությունների՝ արտաքին օրակարգերով պայմանավորված փորձերի։ Այս համատեքստում արդեն շրջանառվում են 300 հազար ադրբեջանցիների հնարավոր տեղափոխության վերաբերյալ քննարկումները։

Պրագմատիկ քաղաքականությունը չի նշանակում մշտապես զիջել կամ խուսափել առճակատումից։ Այն ենթադրում է հստակ գիտակցել սեփական շահերը, հաշվարկել ռիսկերն ու հնարավորությունները և գործել ազգային օրակարգից բխող տրամաբանությամբ։ Հատկապես փոքր պետությունների համար սա կենսական անհրաժեշտություն է։ Սակայն երբ պետական կառավարման հիմքում ընկած է ոչ թե հաշվարկը, այլ վախը, նման քաղաքականության իրականացումը դառնում է գրեթե անհնար։ Ի վերջո, ժամանակավոր խաղաղությունը հանգեցնում է պատերազմի։ Մեր նպատակը պետք է լինի երկարատև խաղաղությունը»։