Մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
«Սամվել Կարապետյանն առաջադրվելու է վարչապետի պաշտոնում»,- ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին։
«Ըստ հարցումների՝ մենք առաջատար ենք, ընդդիմությունը առաջատար է, կառավարությունն ու վարչապետը դա գիտեն»,- ասել է Կարապետյանը։
Հարցին՝ շարունակելու՞ է արդյոք իշխանությունը թիրախավորել ընդդիմությանը Հայաստանում, Նարեկ Կարապետյանը պատասխանել է.
«Նրանք կարող են ինձ ձերբակալել, կարող են ձերբակալել մեր կուսակցության բոլոր անդամներին, բայց մեր հասարակությունը, մեր ժողովուրդը չի ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի լինել վարչապետ։ Մարդիկ ցանկանում են նոր առաջնորդություն։ Նրանք ուզում են տնտեսության վրա հիմնված առաջնորդություն, որը կլուծի երկարաժամկետ խաղաղության հարցը։ Նոր ղեկավարությունը պետք է կարողանա ապահովել խաղաղություն մեր տարածաշրջանում, բերել բարգավաճում, ստեղծել նոր հարաբերություններ նոր երկրների հետ, և սա է մեր հիմնական նպատակը։ Մեր հասարակությունը պատրաստ է դրան, սպասում է դրան»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամի գնահատմամբ՝ Փաշինյանը ընտրության առաջ է կանգնած.
«Կամ կգնա լիակատար ավտոկրատիայի ճանապարհով, որը, սակայն, չի կարող երկար շարունակվել, կամ մենք և նա կմասնակցենք ընտրություններին, և տեղի կունենա իշխանության փոփոխություն»։
Նարեկ Կարապետյանը կարծիք է հայտնել նաև, թե որ ճանապարհը կընտրի Նիկոլ Փաշինյանը.
«Կարծում եմ՝ սկզբում կփորձի առաջինը, բայց վերջում կհասկանա և կանցնի երկրորդին»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...