Մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է․ երկու մեծ այլընտրանք կա այսօր․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Մենք գնում ենք նրան, որ մեր հասարակությունը պետք է որոշի կամ Փաշինյանն է, կամ Կարապետյանն է, երկու մեծ այլընտրանք կա այսօր, եթե ուզում ենք շարունակել այս անկայուն իրավիճակը, եթե ուզում ենք ամեն ինչ նույնը մնա, տարբերակը կա, եթե ուզում ենք փոխել մեր երկրի ընթացքը, եթե ուզում ենք վերջապես բերել իրական երաշխավորված խաղաղություն, վերջապես բերել նորմալ տնտեսական ծրագիր, ընտրում ենք Կարապետյանին։ Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։
Կարապետյանը կրկին նշել է, որ իրական խաղաղության համար մեզ պետք է մեկից ավելի երաշխավոր։ Նա նշել է, որ Փաշինյանի օրոք Ադրբեջանն ինչ ցանկացել ստացել է։
«Մեզ պետք է ուժեղ խաղաղություն, քանի որ այս իշխանությունն արդեն ինչ կա տվել է Ադրբեջանին, բանակցելու առումով մենք պետք է միայն գնանք ուժեղ խաղաղության, երաշխավորված խաղաղության պայմանագրի, դռները մեր երկրի չբացենք»,-ասել է Կարապետյանը։




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Ցույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ Կարապետյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...