Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթը 2 ամսով կալանավորվեց
Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տղայի փաստաբանը։
«Դավիթը հանգիստ, մարտական ընդունեց այդ որոշումը», – ասաց նա՝ հավելելով, որ «ցավոք սա է իրականությունը»։ «Չենք թողելու այդ երեխային այնտեղ», – հավելեց նա։
Հիշեցնենք, որ մյուս եղբայրը՝ Միքայել Մինասյանը, երեկ ազատ արձակվեց Երևանի քննչական վարչությունից, սակայն նա ունի մեղադրյալի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին միջադեպ էր տեղի ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ։
Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել էր մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չէին տվել ու քաշքշել էին նրան հենց եկեղեցու ներսում։
«Ըտենց չնայես ինձ»,– ասել էր քաղաքացին, ինչից հետո երկվորյակ եղբայրներին բերման էին ենթարկել:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...