Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն
Տեսանյութեր

«Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերում

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտները հանդես կգան համերգաշարով Հայաստանի մարզերում՝  Աբովյան, Գյումրի, Դիլիջան, Վանաձոր, Տաշիր և Կապան քաղաքներում։

«Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում» խորագիրը կրող համերգաշարի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանի երաժիշտներին ձեռք բերել մասնագիտական բեմական փորձ՝ հանդես գալով Հայաստանի տարբեր մարզերում։ Այս նախաձեռնությունը միտված է ձևավորելու ամուր հիմք նրանց հետագա ստեղծագործական զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով նաև միջազգային բեմերում հանդես գալու հեռանկար։

Ծրագրի առանցքային բաղադրիչներից է պատանի երաժիշտների և հանդիսատեսի միջև անմիջական, կենդանի հաղորդակցության ստեղծումը։ Տեղահանումից հետո արցախցիները բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր մարզերում, ինչի հետևանքով զգալիորեն սահմանափակվել են միմյանց հետ շփման հնարավորությունները։ Համերգաշարը նպատակ ունի մշակույթի միջոցով վերականգնել այդ կապերը՝ խթանելով երաժշտության միջոցով կենդանի հաղորդակցությունը։

Համերգաշարի առաջին համերգը կկայանա ապրիլի 11-ին, ժամը՝ 15:00-ին, Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի դահլիճում (Օգոստոսի 23-ի փողոց) ապրիլի 25-ին, ժամը՝ 18:00, Գյումրու կամերային դահլիճում(Շչերբինայի փողոց, շենք 3)։

Մուտքն ազատ է։

Համերգի ընթացքում արցախցի պատանի երաժիշտները կներկայացնեն իրենց արվեստն ու ստեղծագործական կարողությունները՝ հանդիսատեսին փոխանցելով ապրող, զգացմունքային և ուժեղ հնչյուններ։

Սիրով հրավիրում ենք Աբովյանի մեր հայրենակիցներին ներկա գտնվելու և քաջալերելու արցախցի տաղանդավոր երաժիշտ պատանիներին։

Նախաձեռնությունն իրականացվում է «Ծնվել եմ Արցախում» ծրագրի և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համագործակցությամբ։

«Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասին

«Ծնվել եմ Արցախում» ծրագիրը նախաձեռնել է դիրիժոր և UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանը։

Ծրագիրը մեկնարկել է 2023թ․՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, նպատակ ունենալով ապահովել Արցախից տեղահանված տաղանդավոր պատանի երաժիշտների շարունակական կրթությունը և մասնագիտական զարգացումը։

Այն ընդգրկում է 23 երեխա, որոնք ստանում են բազմամակարդակ աջակցություն՝ ներառյալ մասնագիտական ուսուցում, միջազգային մաստեր-կլասների մասնակցություն, օտար լեզուների դասընթացներ, մշակութային այցեր, բեմական փորձ և ամսական կրթաթոշակներ։ Ծրագրի առաքելությունն է պահպանել արցախյան մշակութային ինքնությունը և երիտասարդ սերնդի միջոցով ապահովել այդ ժառանգության շարունակականությունը։