Հայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Ապրիլի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4701 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 165 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 176 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 114 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 30, չամրակապված վարելու՝ 673, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 32, վարելու ընթացքում ծխելու՝ 527, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 247, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 193 և 1871 այլ իրավախախտում։ 116 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 144-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 56-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 70 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15075 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 250 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 386, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 76, չամրակապված վարելու՝ 3667, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 357, վարելու ընթացքում ծխելու՝ 633, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 767, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 65, արագության գերազանցման՝ 2545 և 4832 այլ իրավախախտում։ 262 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 737-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 459-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 142-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 7 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 63 անձ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց