Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
IDBank-ի աջակցությամբ իրականացված Yerevan Spring ID Cup-ը մոտեցավ ավարտին։ Մրցաշարին մասնակցող 164 պատանիների միջև լարված պայքարի արդյունքում լավագույն տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան իրենց մրցանակները։ Բացի հիմնական մրցանակներից, հաղթողները ստացան IDBank-ի կողմից սահմանված դրամական պարգևներ։
Թեժ պայքարի արդյունքում մրցաշարի հաղթող ճանաչված 13-ամյա Դավիթ Ստեփանյանը ասաց, որ տուն է գնում ոչ միայն ոսկե մեդալով, այլև 130 հազար դրամ պարգևով ու հատուկ նվերներով. «Շատ լարված պայքար էր, մինչև վերջ հետաքրքիր, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրի 1-ին տեղը, շատ նշանակալի պարտիաներ ստացվեցին», - նշեց Դավիթ Ստեփանյանը։
IDBank-ի սոցիալական պատասխանատվության ծրագրերի խմբի նախագծերի ղեկավար Լայմա Գալուստյանը նշեց. «IDBank-ի համար մեծ պատիվ է լինել նման մրցաշարի հովանավոր։ Մենք վստահ ենք, որ այսպիսի մրցաշարերի արդյունքում շախմատը զարգանում է որպես սպորտաձև, ինչպես նաև ձևավորում են մտածելակերպ, կարգապահություն, հաղթանակի ձգտում հատկապես երիտասարդների շրջանում»։
Մրցաշարն արդեն միջազգային է, նշում է Արաբկիրի շախմատի դպրոցի տնօրեն Վարդան Մելքոնյանը։ Այս տարի մասնակիցներ կային նաև Ռուսաստանից և Իրանից։ «Ընդհանուր առմամբ գլխավոր մրցաշարի և բլիցի մասնակիցների թիվը՝ 164-ը, ավելին էր, քան նախորդ 2 տարիներին։ Նաև շատ ուրախ եմ, որ մրցաշարն ավանդական է դառնում», - ընդգծեց Վարդան Մելքոնյանը։
Մրցաշարն ավարտվեց, բայց հաղթանակների շարքը նոր է սկսվում։ Բացի գլխավոր եռյակից՝ IDBank-ի կողմից հատուկ մրցանակների արժանացան նաև տարբեր տարիքային խմբերի մասնակիցներ։
Նման մրցաշարերը հիանալի հարթակ են նոր ծանոթությունների և փորձառությունների համար։ IDBank-ը մշտապես պատրաստ է իր նշանակալի ներդրումն ունենալ հայկական շախմատի հետագա զարգացման համար։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան