Այս մարդը վերածվում է դիկտատորի, եթե ընտրվի՝ սովետական ամենածանր բռնաճնշումների հոտն եք զգալու. Նարեկ Կարապետյան
Իշխանությունը 8 տարվա ընթացքում խոստացվել է, որ երկիրը լինելու բարեկեցիկ, մարդիկ սկսելու են լավ ու անվտանգ ապրել: Անցել է 8 տարի, կանգնած ենք նույն փողոցում, բան չի փոխվել, միայն երկիրն է փոքրացել», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Կարապետյանը:
«Խաղաղություն խոստանալով բերեց 3 պատերազմ, հարկերը փոքր բզինեսի համար բազմապատկեց 2 անգամ և խոստանացավ, որ ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթահարվի, բայց չհաղթահարվեց, 2 տոկոսից ավելի էլ չիջավ, բայց իրենք պարգևավճարներ ստացան ու իրենց շրջապատին գործի տեղավորեցին: 8 տարվա ընթացքում միայն շահել ա մի խմբակ:
Այն բառամթերքը, որ իրենք եմ մտցրել Հայաստան, երբեք չի եղել, ամեն օր նոր վիրավորանք, ամեն օր նոր սանդղակ են սահմանում: Դրա հիմնադիրը էսօրվա վարչապետն ա, ում մեր ժողովրդի դեռ մի միամիտ զանգված շարունակում է հավատալ:
Անդրադառնալով երեկ Սամվել Կարապետյանի արած հայտարարությանը՝ սնկերի մասին և Փաշինյանի՝ դատի տալու սպառնալիքին, Կարապետյանը նշեց.
«Դատարանը թող ուսումնասիրի՝ սունկ կերել է թե չէ, կամ՝ 1 տոննա է կերել, թե որքան, ո՞ր պահերին է կերած եղել: Մեկ-մեկ Ֆեյսբուքում նայում ու մտածում ես՝ հուսով եմ՝ սա սունկն է»:
Նարեկ Կարապետյանը նշեց, որ Հայաստանին փոփոխություն է պետք ու դա առաջնայինն է:
«Մեզ փոփոխություն է պետք, էս մարդկանց ճամփել ա պետք: Նրանց միակ հաջողությունը պարտք վերցնել, ծախելն ա: Մենք այստեղ վերադառնալու ենք 1 ու կես ամսից ու սկսելու ենք մեր երկրի վերակառուցումը: Հիմա ունիկալ շրջան է, պատմական ընտրություններ են նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորը տնային կալանքից է մասնակցելու քարոզչական պրոցեսներին: Արդարություն խոստացած ընդդիմությունը կալանավորել է իր ընդդիմադիրին՝ քաղաքական հոդվածով:
Էս մարդը վերածվում է դիկտատորի, և եթե ընտրվի, ժողովուրդը սովետական ամենածանր բռնաճնշումների հոտն է զգալու», - հավելեց Կարապետյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Պայքարում ենք քաղաքացիների իրավունքների իրացման համար. Ուժեղ Հայաստան