Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել է․ նա անցնում է խուլիգանության հոդվածով
Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքը վերաորակավորվել է, ու հիմա ատելության խոսքի տարածման փոխարեն նա անցնում է խուլիգանության հոդվածով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մի հատ բացատրեք էլի էդ ատելության խոսքը, մի հատ Արտակի ելույթը դրեք, կողքին դրեք Նիկոլ Փաշինյանի խոսքերը ու մի հատ հասկացեք, եթե նա ատելության խոսք ա, բա սա ինչ է»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ քննիչն այսօր արդեն նախաքննության ավարտի մասին է հայտնել, ինչը, ըստ պաշտպանի, սպասելի էր։ Մելիքյանի կարծիքով՝ ընտրություններից 1-2 օր հետո, ամենայն հավանականությամբ, առաջին դատական նիստը կկայանա։
Հիշեցնենք, որ Շենգավիթում ՔՊ քարոզարշավի ժամանակ «Նիկոլ, դավաճան» բղաված տղամարդուն հղի կնոջ աչքի առաջ բռնի կերպով բերման են ենթարկել ոստիկանության բաժին։
Մանրամասները՝ տեսանյութում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց