Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Մամուլի տեսություն

«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս քարոզարշավը այնպիսին էր, ինչպիսին մեր հասարակությունն է։ Հատկապես գործող իշխանությունները քարոզարշավը վարեցին իրենց ընտրազանգվածի քիմքին բնորոշ, այսինքն՝ ցածրակարգ, անմակարդակ, հայհոյախառն, զրպարտչական, մանիպուլ յատիվ, բացահայտ կեղծիքներով և, իհարկե, նաև ռեպրեսիաների դիմելով։ Այսպիսի քարոզարշավ տարավ իշխանությունը, ի տարբերություն ընդդիմադիրների, որոնք, վատ թե լավ, ունեին սեփական ծրագրեր, վատ թե լավ, համապատասխան մասնագետների միջոցով փորձեցին հանրությանը ծանոթացել իրենց թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ կրթական ծրագրերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ զրույցի ընթացքում փորձում ենք ամփոփել նախընտրական քարոզարշավի անցնող շաբաթները։ Նա քարոզարշավը բաժանում է երկու մասի՝ իշխանական թիմի և նրան սպասարկող որոշ ուժերի, որոնք բացահայտ խուլիգանական քարոզարշավ տարան, և ընդդիմադիրների, որոնք փորձեցին հակադարձել նաև իշխանությունների խուլիգանություններին։ «Ցավով պետք է արձանագրենք, որ նրանք ստիպված եղան արձագանքել գրեթե նույն ձևով, որովհետև դա էլ է անհրաժեշտություն, դա պարտադրված է նրանց։ Շատ դեպքերում մեր հանրության մի ստվար զանգված, երբ չես արձագանքում քեզ ուղղված խուլիգանական բառամթերքին, հայհոյանքներին, զրպարտությանը, մտածում է՝ թույլ ես, վախկոտ ես, չունես պատասխան։ Դրա համար շատ դեպքերում ընդդիմադիրների՝ Նիկոլին ուղղված արձագանքը համարում եմ անհրաժեշտ, որովհետև երբ նրա բառամթերքին ընդդիմադիրները չեն արձագանքում, նիկոլականները սկսում են հրճվել, թե՝ տեսեք՝ ինչ հզոր է մեր վարչապետը։ Բայց հզորն այն մարդն է, որը կարող է արձագանքել Ադրբեջանից հնչող վիրավորանքներին, ոչ թե երկրի ներսում «նստացնելու, կզացնելու» մասին է խոսում կամ կանանց է քաշքշում։ Ընդդիմադիրները շատ մանրակրկիտ, համապատասխան մասնագետների միջոցով փորձեցին հանրությանը հասցնել իրենց տեսլականը տարբեր ոլորտների վերաբերյալ՝ սոցիալական, կրթական, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, Հայաստանի կառավարման համակարգ և այլն»,-նկատում է մեր զրուցակիցը։

Խաղաղության թեզը փորձագետները համարում էին Նիկոլ Փաշինյանի հիմնական խաղաթուղթն այս ընտրություններում։

Ընդդիմադիրներն այդ մենաշնորհը կարողացա՞ն վերցնել Փաշինյանի ձեռքից։ «Այդ միֆը կոտրելը Հայաստանի պարագայում սարսափելի դժվար է։ Մեր հասարակությունը բաժանված է «սևերի» և «սպիտակների»։ Նիկոլը հասավ նրան, որ կարողացավ հանրությանը պառակտել, ատելություն սերմանել հանրության տարբեր շերտերի նկատմամբ, ուստի շատ թերահավատ եմ, որ ընդդիմությանը հաջողվեց ամբողջովին կոտրել խաղաղության այդ միֆը։ Այն, որ նրանց հաջողվեց ինչ-որ բան բացատրել հանրությանը, փաստ է, բայց, ցավոք, բոլորիս շրջապատում կան մարդիկ, որոնք կարծում են, որ Նիկոլը, իրոք, խաղաղություն է բերել այն պարագայում, երբ շատ պարզ բացատրում ես, որ Նիկոլը խաղաղություն չի բերել, «հայադրբեջանական շփման գծում» (պաշտոնապես սահման չունենք) առկա խաղաղությունը ձեռնտու է միայն թուրք- ադրբեջանական տանդեմին, որպեսզի խաղաղություն պահպանելով՝ Նիկոլին թույլ տան վերարտադրվել և շարունակել կատարել Անկարայից և Բաքվից Երևանին իջնող հրահանգները։ Ընդդիմությունը փորձեց նաև Նիկոլի բառապաշարով մարդկանց բացատրել, որ Նիկոլը ստում է։ Ինչից խոսում ես, նա ասում է՝ ծննդյան վկայականը չկա, կադաստրի վկայականը չկա։ Համաշխարհային պատմության և դիվանագիտության մեջ մարդկությունը դեռ խաղաղության հաստատման պահով այլ բան չի հնարել, քան խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Ո՞ւր է հայադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հարաբերություններում և դիվանագիտության մեջ խաղաղությունը հայտարարություններով չի լինում։ Դա համապատասխան փաստաթղթավորում է պահանջում։ Չունենք «Խաղաղության պայմանագրի» ծննդյան վկայականը, կադաստրի վկայականը, որպեսզի ասենք՝ «Խաղաղության պայմանագիրն» արդեն կա, սա էլ կադաստրի վկայականը, որ հայ-ադրբեջանական սահման կա։ Էլ ի՞նչ նոր հրահանգներ են իջնելու Բաքվից ու Անկարայից, Աստված մի արասցե, Նիկոլի վերարտադրության դեպքում, բացի Սահմանադրությունը փոխելը և երեք հարյուր հազարից ավելի ադրբեջանցիների Հայաստան բերելը։ Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե ադրբեջանցիների «վերադարձի» մասով մեր ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան։ Իսկ որևէ մեկը տեսե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություն։ Բանակցություն չեմ տեսել, տեսել եմ երկու երկրի ներկայացուցիչների միջև հանդիպում, որի արդյունքում պաշտոնական Երևանը թուրքի պահանջներն է կատարում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առանց սահմանազատման և սահմանագծման ահռելի տարածքներ է նվիրել Ադրբեջանին։ 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը կորցրեց բազմաթիվ տարածքներ։ Նիկոլը որևէ ձևաչափով չօգտագործեց Հայաստանի Հանրապետության հնարավորություններն այդ տարածքները ազատագրելու համար։ 2023 թվականին եղավ Արցախի հայաթափում՝ Նիկոլի ակտիվ մասնակցությամբ։ Այս ամենից հետո այս մարդը, որը երեք պատերազմ է բերել Հայաստանի գլխին իր կառավարման տարիներին, երեքն էլ տանուլ ենք տվել, խոսում է խաղաղությունից և փորձում է նաև հանրությանը համոզել, որ գոյություն ունեն հայ-ադրբեջանական բանակցություններ։ Տեսե՞լ եք, որ դրանց արդյունքում ինչ-որ հայանպաստ քայլ ձեռնարկվի։ Հիմա կասեն՝ գերիներ են Հայաստան վերադարձել։ Նշեմ՝ նրանց ազատման հարցում Նիկոլի գործոնը զրո է։ Մինչև հիմա գերիներն ազատվել են Եվրամիության, Վրաստանի, Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ։ 2024 և 2025 թթ. ազատված գերիների պահն ուղղակի խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար, միջազգային պրակտիկայում չընդունված բանաձևով են մեր գերիներն ազատ արձակվել։ Տեղի է ունեցել հանցագործ, ահաբեկիչ, մարդասպանների փոխանակում գերիների հետ»,-հավելում է քաղաքագետը։

Զրույցի ավարտին խոսում ենք ընտրողների մասնակցության կարևորության մասին։ «Մի թեզ կա, որը Նիկոլին ծածուկ երկրպագող լատենտ մասսան շատ պրոֆեսիոնալ կերպով առաջ է տանում։ Այն է՝ չենք ուզում ո՛չ «նախկիններին», ո՛չ ներկաներին։ Փորձում են ներկայանալ որպես ընդդիմություն։ Նախ՝ այս ընտրարշավին մասնակցում են քաղաքական ուժեր, որոնք նախկինների հետ առնչություն չունեն։ Ասենք՝ Սամվել Կարապետյանին շատ դժվար է «նախկին» անվանել, որովհետև իր շրջապատում կամ քաղաքական թիմում որքան էլ «նախկիններ» լինեն, նա անձամբ երբեք կոռուպցիայի մեջ ներքաշված չի եղել, որքան էլ փորձում են այս կամ այն պիտակն իրեն կպցնել։ «Ո՛չ նախկիններ, ո՛չ ներկաներ» ասող մասսան իրականում խաղում է ներկաների դաշտում։ Նրանք գլոբալ առումով ինձ համար բացահայտ նիկոլական են։ «Բոլորին դեմ եմ» քարոզչության արդյունքում Նիկոլը պահում է իր իշխանությունը, իսկ ընդդիմությունը իշխանության չի հասնում։ Դա կեղծ կատեգորիա է, որն առաջ է տանում հանրության մի փոքրիկ շերտ։ Պարտադիր մասնակցելու եմ այս ընտրություններին և իմ ձայնն եմ տալու ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկին։ Ինձ համար իմ հայրենիքի, երկրի շահերը բարձր են անձնական շահերից և տեսակետներից։ Պարտադիր նշեմ՝ ո՛չ շատ գոհ եմ Սամվել Կարապետյանից, ո՛չ Ռոբերտ Քոչարյանից, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանից, բայց պետական շահը, մտածելակերպը պետք է գերակշիռ լինի հանրության զգալի մասի մեջ, որպեսզի կարողանանք փրկել մեր երկիրը, որովհետև համոզված եմ՝ Նիկոլի վերարտադրման պարագայում Հայաստանին շատ կարճ ժամանակ է մնալու գոյատևելու, որովհետև ադրբեջանա-թուրքական տանդեմի համար Հայաստանը խոչընդոտ է, սեպ է թուրքական աշխարհի միավորման համար, և նրանք ամեն ինչ անելու են այդ սեպը վերացնելու համար։ «Արևմտյան Ադրբեջանի վերաբնակեցման հայեցակարգում» հստակ նշված է, թե ինչպես են ադրբեջանցիները որոշել բնակվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մյուս կողմից՝ կդիմեն դոլարային էքսպանսիայի միջոցին։ Օրինակ՝ 100 հազար դոլար արժեցող տունը կգնեն 150 հազար դոլարով, անելանելի պայմաններ կստեղծեն, որ հայերն այստեղ չապրեն։ Իսկ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ քարոզն ուտելն է։ Այս մարդու դեպքում ուտելը ֆետիշացվում է, դա հենց այնպես չի արվում»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում