Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»
Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին (տեսանյութ)ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. FarsՄարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Կատարի վարչապետը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել երկխոսության և հուշագրի կատարմանՊապայի արև մենք ձեր անձնական տվյալների հետ գործ չունենք. Փաշինյանը՝ հեռախոսները վերահսկելու մասինIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինՆոր Նորք վարչական շրջանի պաշտոնատար անձինք քաղաքացու օգտին ապօրինի անգործության և թողտվության համար կաշառք են ստացել. քրեական վարույթն ուղարկվել է դատարանԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համարԿիևյան կամուրջը նախատեսված օգոստոսի 29-ի փոխարեն կբացվի՝ 15-ին (տեսանյութ)Ռուսաստանի նավթային և արդյունաբերական օբյեկտներ են հարձակման ենթարկվելԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Արմավիրի բանտի 12-րդ խցում դատապարտյալների մասնակցությամբ միջադեպ է եղելԴելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԻրանի ներկայացուցիչները կապվել են ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի հարցով. ԹրամփԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՄեր սպասումն այն է, որ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն Բայրամով
Մամուլի տեսություն

Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դիվերսիֆիկացիայի տրամաբանությունը հատկապես հիմա դարձել է համաշխարհային քաղաքականության հիմնական շարժիչ ուժերից մեկը։ Այն դրսևորվում է տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տեխնոլոգիաների, անվտանգության, ֆինանսների և նույնիսկ գաղափարական ազդեցության ոլորտներում։ Եթե նախկինում պետությունները ձգտում էին առավելագույն արդյունավետության՝ հաճախ անտեսելով կախվածության ռիսկերը, ապա այժմ առաջնային է դառնում ոչ թե ամենաէժան կամ ամենահարմար գործընկեր ունենալը, այլ այնպիսի համակարգ կառուցելը, որտեղ որևէ ճգնաժամ, պատերազմ, պատժամիջոց կամ քաղաքական հակասություն չի կարող կաթվածահար անել երկրի կենսական շահերը։

Այս փոփոխության ամենավառ օրինակներից մեկը Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Չինաստանի նկատմամբ։ Տասնամյակներ շարունակ ամերիկյան տնտեսությունը մեծապես օգտվում էր չինական արտադրական հսկայական ներուժից։ Ամերիկյան ընկերությունները արտադրությունը տեղափոխում էին Չինաստան, որտեղ աշխատուժն ավելի էժան էր, արտադրական ծավալները՝ ավելի մեծ, իսկ ծախսերն՝ ավելի ցածր։ Այդ գործընթացը նպաստեց համաշխարհային տնտեսության աճին, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ ԱՄՆ-ը չափազանց մեծ կախվածություն է ձևավորել չինական արտադրությունից։ Կորոնավիրուսի համավարակը, մատակարարման շղթաների խափանումները, տեխնոլոգիական մրցակցությունը և Վաշինգտոն-Պեկին ռազմավարական հակասությունների խորացումը ստիպեցին ամերիկյան քաղաքական և տնտեսական շրջանակներին վերանայել իրավիճակը։ Այսօր ԱՄՆ-ը փորձում է նվազեցնել կախվածությունը չինական արտադրական հզորություններից և կարևորագույն հումքային ռեսուրսներից՝ հատկապես հազվագյուտ մետաղներից, որոնք կենսական նշանակություն ունեն բարձր տեխնոլոգիաների, էլեկտրամոբիլների, արհեստական բանականության համակարգերի, ռազմական արդյունաբերության և կիսահաղորդիչների արտադրության համար։

Նույն տրամաբանությունն աստիճանաբար ձևավորվում է նաև Եվրոպայում։ Երկար տարիներ Եվրոպական միությունը կառուցել էր անվտանգային համակարգ, որի հիմքում գտնվում էր ամերիկյան ռազմական ներկայությունն ու ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի դերակատարությունը։ Սակայն վերջին տարիներին եվրոպական քաղաքական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են քննարկվում ռազմավարական ինքնավարության, պաշտպանական ինքնաբավության և անվտանգության ոլորտում սեփական հնարավորությունների ընդլայնման հարցերը։ Եվրոպացիները հասկանում են, որ նույնիսկ ամենամոտ դաշնակցի հետ հարաբերություններում անհրաժեշտ է ունենալ սեփական կարողությունները։

Միաժամանակ, Եվրոպան տնտեսական ոլորտում ևս բախվում է նոր մարտահրավերների։ Համաշխարհային առևտրային մրցակցության սրման, մաքսատուրքերի, արդյունաբերական սուբսիդիաների և պրոտեկցիոնիստական քաղաքականության պայմաններում եվրոպական պետությունները սկսել են ավելի ակտիվորեն ուսումնասիրել նոր շուկաների և նոր գործընկերությունների հնարավորությունները։ Եթե նախկինում ԱՄՆ-ը և Եվրոպան գրեթե անվիճելի տնտեսական գործընկերներ էին, ապա ներկայում եվրոպական պետությունները ձգտում են ընդլայնել հարաբերությունները Հնդկաստանի, Հարավարևել յան Ասիայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հետ։

Սակայն Եվրոպայի համար ամենաբարդ հարցերից մեկը շարունակում է մնալ նույն Չինաստանի հետ հարաբերությունների խնդիրը։ Մի կողմից՝ Չինաստանը եվրոպական տնտեսության համար հսկայական շուկա է և կարևոր առևտրային գործընկեր, մյուս կողմից էլ՝ Եվրոպայում աճում են մտահոգությունները չինական արտադրությունից, տեխնոլոգիաներից և ներդրումներից չափազանց մեծ կախվածության վերաբերյալ։

Հենց այդ պատճառով ԵՄ-ն փորձ է կատարում իրականացնել միաժամանակ երկու, առաջին հայացքից հակասական, բայց իրականում փոխլրացնող քաղաքականություն։

Բրյուսելը ձգտում է խորացնել համագործակցությունը Չինաստանի հետ և պահպանել տնտեսական կապերը, բայց մյուս կողմից նվազեցնել կախվածությունը և զարգացնել այլ ուղղություններ։ Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել Հնդկաստանը, որը եվրոպացիների համար դիտարկվում է որպես ոչ միայն շուկա, այլ նաև ռազմավարական գործընկեր, արտադրական կենտրոն և ապագա տնտեսական հենարան։

Էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունն առավել ակնհայտ դարձավ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով։ Տասնամյակներ շարունակ Եվրոպայի մի շարք խոշոր տնտեսություններ զգալի չափով հիմնվում էին ռուսական գազի և էներգակիրների վրա։ Այդ մոդելը տնտեսական տեսանկյունից շահավետ էր, սակայն պատերազմը ցույց տվեց, որ քաղաքական և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են մի ակնթարթում վերափոխել իրավիճակը։ Արդյունքում ԵՄ-ն սկսեց արագորեն փնտրել այլընտրանքային մատակարարներ՝ ընդլայնելով համագործակցությունը Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Կատարի, Ալժիրի և այլ երկրների հետ։ Սակայն եվրոպացիները հասկանում են, որ դիվերսիֆիկացիայի ամենակայուն ձևը ոչ միայն նոր արտաքին գործընկերներ գտնելն է, այլև սեփական ներքին ներուժի զարգացումը։ Այդ պատճառով Եվրոպայում կրկին ակտիվացել են միջուկային էներգետիկայի վերաբերյալ քննարկումները։

Դիվերսիֆիկացիայի այս համաշխարհային միտումը չի սահմանափակվում միայն գերտերություններով։ Միջին հզորության պետություններն էլ են ձգտում նվազեցնել իրենց կախվածությունները և ընդլայնել արտաքին քաղաքական ու տնտեսական հնարավորությունները։

Սակայն այստեղ կարևոր է հասկանալ դիվերսիֆիկացիայի իրական էությունը։ Դիվերսիֆիկացիան չի նշանակում հրաժարվել գլխավոր գործընկերոջից։ Այն չի նշանակում փոխարինել մեկ կախվածությունը մեկ այլ կախվածությամբ։ Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում։ Իհարկե, հատկապես փոքր և միջին երկրները հաճախ առավել մեծ կարիք ունեն դիվերսիֆիկացիայի, որովհետև ավելի խոցելի են արտաքին ցնցումների նկատմամբ։ Սակայն նրանց համար հատկապես կարևոր է չշփոթել դիվերսիֆիկացիան հիմնական շահերի ու հիմնական գործընկերների անտեսման հետ։ Փոքր պետությունների հաջողությունը հաճախ կախված է այն բանից, թե որքան արդյունավետ են նրանք կարողանում համատեղել նոր ուղղությունների զարգացումն ու ավանդական կապերի պահպանումը։ Հայաստանի պարագայում ևս վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է արտաքին քաղաքականության, տնտեսական հարաբերությունների և անվտանգության համակարգի դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը։

Սա բնական և տրամաբանական գործընթաց է, քանի որ ցանկացած պետություն շահագրգռված է հնարավորինս լայն գործընկերային ցանց ունենալու մեջ։ Հայաստանը ձգտում է զարգացնել հարաբերությունները Եվրոպական միության, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի երկրների և այլ գործընկերների հետ։ Միաժամանակ փորձ է արվում ընդլայնել տնտեսական համագործակցության աշխարհագրությունը, ներգրավել նոր ներդրումներ և բացել նոր շուկաներ։

Սակայն այստեղ նույնպես անհրաժեշտ է առաջնորդվել ռազմավարական իրատեսությամբ։ Հայաստանի տնտեսությունը տարիների ընթացքում ձևավորել է խոր կապեր Ռուսաստանի հետ։ Ռուսական շուկան շարունակում է մնալ հայկական արտահանման կարևորագույն ուղղություններից մեկը։ Հայկական ընկերությունները իրենց գործունեությունը հիմնականում կապում են ռուսական շուկայի հետ, իսկ տնտեսական բազմաթիվ գործընթացներ փոխկապակցված են երկու երկրների միջև ձևավորված կապերի հետ։ Հետևաբար, որքան էլ Հայաստանը զարգացնի նոր ուղղություններ և ընդլայնի գործընկերային շրջանակը, դժվար է պատկերացնել, որ մոտ ապագայում որևէ այլ ուղղություն լիովին փոխարինի ռուսական շուկայի դերին։

Սա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները։ Ընդհակառակը, դիվերսիֆիկացիան փոքր պետությունների համար հաճախ կենսական անհրաժեշտություն է։ Սակայն արդյունավետ դիվերսիֆիկացիան պահանջում է ոչ թե հին կապերի կտրուկ խզում, այլ նոր կապերի աստիճանական կառուցում։

Այն պահանջում է միաժամանակ աշխատել տարբեր կենտրոնների հետ, զարգացնել բազմավեկտոր տնտեսական հարաբերություններ, ներգրավել տարբեր աղբյուրներից ներդրումներ, ստեղծել նոր արտահանման հնարավորություններ և միաժամանակ պահպանել արդեն գ

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում