Գնա՛ ընտրության, որ չկարողանան շարունակել խաբել, քո ձայնից է կախված՝ ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու հունիսի 8-ին. Նաիրի Սարգսյան
Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Սիրելի՛ հայրենակից, Հունիսի 7-ին գնա՛ ընտրության։ Քո ձայնից է կախված՝ ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու հունիսի 8-ին։
Գիտեմ, համարում ես, որ քեզ խաբել ու խաբում են։
Գիտեմ, որ հիասթափված ես, բայց խնդրում եմ, կատարես քո վճռորոշ քայլը, մասնակցես ընտրության՝ ունենաս քո անփոխարինելի ներդրումը։ Ներդրում, որը բերելու է փոփոխություններ։
2018-ին քեզ խոստացել էին երջանիկ Հայաստան, սեր և համերաշխություն․ բերեցին պառակտում, զոհեր և արցունքներ։
2021-ին քեզ խոստացել էին ազատագրված Արցախ, այսօր հրաժարվել են Արցախից ամբողջությամբ՝ կոտրելով նաև Հայաստանի ողնաշարը։ Այսօր քեզ խոստանում են ինքնիշխան Հայաստան, նույնկերպ ստելու և հրաժարվելու են նաև Հայաստանից։ Սիրելի՛ հայրենակից, Խնդրու՛մ եմ, հունիսի 7-ին մասնակցի՛ր ընտրության․ մերժի՛ր սուտը, թույլ մի՛ տուր հիմա էլ ոչնչացնեն Հայաստանն ու Հայաստանի ինքնիշխանությունը։
Գնա՛ ընտրության, որ չկարողանան շարունակել խաբել։ Գնա՛, որ հուսահատ Հայաստանին փոխարինի հույսով լի Հայատանը, խեղճացած Հայաստանին փոխարինի հզոր Հայաստանը, անհավատ Հայաստանին փոխարինի հավատով լի Հայաստանը, թույլ Հայաստանին փոխարինի ուժեղ Հայաստանը։
Գնա՛ ընտրության, որ արժանապատվությունը չլինի հակադրություն բարեկեցությանը։
Գնա՛, որ ապրենք։ Ապրենք մեր Հայաստանում, ապրենք անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ։ Հունիսի 7-ին հենց քո՛ ձայնն է որոշիչ լինելու։
Քվեաթերթիկ համար 3։ Գնա՛, որ ունենանք ուժեղ Հայաստան։ Աստված պահապան բոլորիս, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց