Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող հանդես գալ «ժողովրդի կողմից ընտրվածի» կարգավիճակով: Դա են վկայում նույնիսկ իրենց ԿԸՀ կողմից հրապարակված ու վիճարկվող արդյունքները. քվեարկությանը մասնակցած մոտ 1,5 միլիոն քաղաքացիների կեսից քիչ ավելին գործնականում մերժել է նրան ու նրա ՔՊ-ին: Ինչպիսի հաշվարկ էլ անենք, անգամ վիճարկվող, վերահաշվարկվող 49 տոկոսը կեսից քիչ է: Ըստ այնմ, թեկուզ զուտ քաղաքագիտական չափանիշներով չի կարող համարվել «համաժողովրդականորեն ընտրված»:
Բայց սա դեռ ամենը չէ: Ընտրություններին մասնակից և ոչ սատելիտ քաղաքական ուժերը պարզ ու հստակ ասում են՝ նման «ընտրություններով» իշխանություն դարձած ուժը և նրա ձևավորած կառավարությունը լեգիտիմ չեն լինելու: Ավելին, նույնիսկ արևմտյան դիտորդները, եվրամիութենական տիրույթում գործող լրատվամիջոցների մեկնաբանները, թեկուզ զգուշորեն, բայց խոսում են խախ տումնե րի, ռեպ րե սի ա նե ր ի , բռնաճնշումների մասին՝ այնքան ակնհայտ ու ժողովրդի կամընտրության պատկերի վրա ազդող են եղել այդ դրսևորումները:
Ի դեպ, շատերը զուգահեռներ նկատեցին արդեն հեռավոր թվացող 1996 թվականի հետ: Այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն ու ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը հետընտրական բախումնային զարգացումներից հետո հանդես եկան հեռուստատեսությամբ, և հայտարարվեց, որ եթե ընդդիմությունը 100 տոկոս էլ հավաքեր, միևնույնն է, իշխանություն տվող չկար: Ինչ նման է, չէ: Պարզապես հիմա մի քիչ ավելի «քաղաքավարի» ծխածածկույթով են ասում, այն է՝ իբր իրենք ժողովրդական իշխանություն են, ոչ մեկը չի կարող ժողովրդից խլել իշխանությունը, և այլն (բազմիցս եք լսել): Ու ոչ միայն նախօրոք էին ասում այդ ամենը, այլև նախընտրական շրջանի և ընտրությունների հետ կապված այս ամբողջ ընթացքը ցույց տվեց, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն ինչ կանեն, ցանկացած քայլի կդիմեն, բայց իշխանությունից չեն հեռանա, եթե անգամ իրենք ստանան 1 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիրները՝ 90:
Ավելին, 1996-ին էլ, դեռ ձայների հաշվարկը չավարտված, Լևոն Տեր-Պետրոսյանն շտապեց հայտարարել, որ ինքը վերընտրվել է նախագահի պաշտոնում: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանը, բայց՝ 2026-ին. ձայների հաշվարկը չավարտված՝ նա ասուլիս հրավիրեց ու ինքնահռչակվեց վերընտրված: Հիշեցնենք, որ այդ պահին ամփոփված էին ընտրատեղամասերի հազիվ 20-25 տոկոսի նախնական արդյունքները: Ի դեպ, կարելի է հիշել նաև, թե ինչ եղավ նույն 1996-ից հազիվ մեկ-մեկուկես տարի անց, բայց դա արդեն այլ խոսակցության թեմա է:
Այն, որ Փաշինյանը ցանկացած պարագայում չի հեռանա, շեշտում էին տարբեր մեկնաբաններ ու նշում դրա զանազան սցենարներ: Սակայն Փաշինյանն ու ՔՊ-ն գնացին իշխանությունը պահելու այն ճանապարհով, ինչի դեմ տարիներ շարունակ բողոքել էին: Այդ՝ ինքնակործանման տանող ճանապարհը իշխանության կողմից կեղծիքների, վարչական ռեսուրսի տոտալ չարաշահման, հարկատուների ու պետական ընդհանուր միջոցների հաշվին տարեցներին գործնականում ընտրակաշառք բաժանելու, համատարած ռեպրեսիաների, ընդդիմադիր գործիչների թիրախավորման բազմաթիվ դրսևորումներով ու փաստերով է հագեցած:
Այսինքն, այն, ինչում մեղադրում էր «նախկիններին», Փաշինյանն արեց առավել մեծ մասշտաբներով, ու փաստացի հիմա հենց ինքն է չընտրված ղեկավար:
Ավելին, Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի ներքին խնդիրը դարձրեցին արտաքին, աշխարհաքաղաքական կենտրոնների անուղղակի և ուղղակի միջամտության առարկա: Անգամ ֆրանսիական մամուլն է արդեն գրում, որ Ֆրանսիայի հատուկ ծառայություններն ուղղակիորեն ֆիլտրացիոն գրաքննություն են իրականացրել հայկական սոցմեդիա դաշտում՝ հօգուտ ՔՊ-ի ու Փաշինյանի:
Այդ բոլոր հանգամանքները էլ ավելի են ընդգծում իրավացիությունը հնչող այն գնահատականների, որ այս վիճակում ձևավորվելիք իշխանությունն այլևս լեգիտիմ չէ: Ավելին, նման ձևով, նման պայմաններում տեղի ունեցած միջոցառումը հազիվ թե կարելի է համարել «ժողովրդավարական ընտրություն»:
Փաշինյանը, հնարավոր է, կարծում է, թե այս մի «պատմությունն» էլ կմարսի (նման բանե՞ր «մարսեց»): Բայց դա ցույց կտա ժամանակը: Նման «կաղ» լեգիտիմությամբ «մարսողության» համակարգի խափանումներն անխուսափելի են, ու դա ցույց է տվել պատմությունը: Ու ոչ միայն Հայաստանի:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»