Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին
«Հակակոռուպցիոն կոմիտեն, ելնելով իր նորարարական գործելաոճից, հանրայնացրել է վարույթի բովանդակությունը, և ըստ էության մենք չենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի ռեժիմի մասին, որովհետև ձայնագրությունը հանրայնացվել է։ Ավելին՝ այն հանրայնացվել էր 2026 թվականի հունիսի 5-ին», –ԿԸՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Ոժեղ Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի դեմ հարուցված վարույթին;
Հիշեցնենք, որ ԿԸՀ ընթացող նիստում քննարկվում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Վարդևանյանի խոսքով, երկար ժամանակ բոլոր տվյալները եղել են հանրային հասանելիության պայմաններում, հետևաբար անհասկանալի է քննարկել կալանքի կամ քրեական հետապնդման համաձայնության հարցը։
«Ես դեռ չեմ հիշում դեպք, երբ նախաքննական գաղտնիք կազմող տեղեկությունը քննչականը հանրայնացնի, հետո անցնի երկու շաբաթ և դրանից հետո մենք խոսենք խափանման միջոցների մասին նման ինտենսիվությամբ։ Վստահ եմ՝ դատախազությունից պետք է ներկա լինի հսկող դատախազը… այստեղ նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի։ Գործընթացի իրական նպատակը քաղաքական ազդեցությունն է։ Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը… ոչ թե իրավական տրամաբանությունն է, այլ պարզապես հերթական վախի մթնոլորտի ձևավորումը»,-ընդգծեց նա։
Վարդևանյանը պնդեց՝ կալանքի կիրառման իրավական հիմքերն այս դեպքում բացակայում են։
Նա այսպես հիմնավորեց. «Չէ՞, որ կալանքը վերաբերում է այնպիսի դեպքերին, երբ անձը կարող է խոչընդոտել, թաքնվել կամ կատարել նոր հանցանք։ Դուք ուզում եք ասել, որ հունիսի 5-ից հանրային հասանելիություն ունեցող քրեական վարույթի վերաբերյալ ինչ-որ ոչ պատշաճ վարքագծի ռի՞սկ կարող է լինել»։
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակած ձայնագրության մեջ Դավիթ Ղազինյանի անվան վերաբերյալ հատվածին՝ Վարդևանյանն ընդգծեց, որ խոսքը երրորդ անձի մասին է, և տվյալ ձայնագրությունը չի առնչվում Դավիթ Ղազինյանի հետ։
«Այստեղ մենք խոսում ենք քրեական վարույթի տեսանկյունից հիմնավորվածության կամ առնչության զրո մակարդակում գտնվող իրավիճակի մասին։ Եթե մի երրորդ անձի վերաբերյալ լիներ նման խոսակցություն, նույն հաջողությամբ կարո՞ղ էին քրեական վարույթ հարուցել։ Սա ուղղակի աբսուրդ է»,- ընդգծեց նա։
ԿԸՀ նիստն այս պահին ընթանում է դռնփակ։ Նշենք, որ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի վերաբերյալ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց