Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)
Դանիական հանրահայտ Grundfos պոմպերի պաշտոնական ներկայացուցիչ և Հայաստանում Gold service-ի պաշտոնական գործընկեր GTS GROUP-ի նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց GRUNDFOS TECH DAY «Ոսկե ստանդարտ» մասնագիտական կոնֆերանսը, որը համախմբել էր ոլորտի առաջատար մասնագետներին, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին և ինժեներական ոլորտի բազմաթիվ հետաքրքրված հյուրերի։
GTS GROUP-ի հիմնադիր տնօրեն Տավրոս Գևորգյանն իր ելույթում ընդգծեց, որ նման միջոցառումները կարևոր հարթակ են նոր համագործակցությունների ձևավորման, ոլորտի մարտահրավերների քննարկման և առաջադեմ տեխնոլոգիական լուծումների ներկայացման համար։
Միջոցառման կարևորվեց նաև GTS ընկերության և «Ռենշին» ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ, որի նպատակն է ձևավորել երկարաժամկետ և արդյունավետ համագործակցություն՝ ժամանակակից հիդրո և էլեկտրատեխնիկական լուծումների կիրառման, ինչպես նաև կառուցապատվող օբյեկտների պատշաճ ջրամատակարարման ապահովման ուղղությամբ։
Կոնֆերանսի ավարտին անցկացվեց ինտերակտիվ մրցույթ, որի ընթացքում ոլորտային հարցերին ճիշտ պատասխանած երեք մասնակիցներ արժանացան խոշոր մրցանակների։ Մրցույթը միջոցառմանը հաղորդեց տոնական ավարտ և ընդգծեց մասնագիտական գիտելիքների կարևորությունը։




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Ցույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ Կարապետյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...