Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու
Մամուլի տեսություն

«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության անդամներն իրար հերթ չտալով ներկայացնում են Եվրոպա արտահանված գյուղմթերքին վերաբերող տվյալներ, լուսանկարներ։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը նշում է, որ չգիտի՝ արտահանման ցուցանիշները ճի՞շտ են ներկայացնում, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նույնիսկ այդ տվյալներով, մոտավորապես կրկնակիից եռակի չափով ունենք նվազում հատկապես գյուղմթերքին վերաբերող հատվածում։ «Հստակ ունենք նվազեցում, բայց հաջորդ կողմից էլ անհասկանալի է, թե ուր և ինչպես են արտահանում կատարում։ Օրինակ՝ լուսանկարվում են ու ցույց տալիս, թե ԵՄ շուկա է մտել մեր ծիրանը մի քանի հատիկով, նաև կոչ են անում Ֆրանսիայի մեր հայրենակիցներին՝ սփյուռքահայությանը, որ ծիրան ձեռք բերեն։ Կարող է ներքաղաքական իրավիճակը որոշակիորեն մեղմելու համար Եվրոպայի հետ գան պայմանավորվածության և արտահանում իրականացնեն, ընդ որում՝ կարող է արտահանողին բացառապես Հայաստանի կառավարությունը վճարել, սակայն խնդիրն այն է, որ իրենց շատ անհասկանալի են դրսևորում։ Հայկական գյուղմթերքը Եվրոպա ուղղակի չի կարող արտահանվել, սա ուղղակի բացառում ենք։ Ունենք վերամշակվող արտադրանք, որ շատ փոքրիկ քանակներով արտահանվում է, այսինքն՝ Հայաստանի ամբողջ արտահանման ծավալը դեպի ԵՄ երկրներ կազմում է 7 տոկոս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Սա տնտեսության իրական դիվերսիֆիկացիայի փո՞րձ է, թե՞ ներքաղաքական ու աշխարհաքաղաքական մեծ շոու։ «Եվրոպայի հետ մերձեցում իրականում չունենք, սա ամբողջությամբ կեղծիք է։ Եվրոպա ասելով՝ նկատի ունեն Թուրքիա։ Մոտավորապես 20 տարի է՝ Թուրքիան հայտ է ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար, դեռևս չի կարողանում անդամակցել։ Վրաստանը հայտ է ներկայացրել, կարծես թե, ևս մոտ 20 տարի, նա էլ չի կարողանում, Վրաստանն ունեցավ տարածքային կորուստներ, հետո իր արտաքին քաղաքական վեկտորը փորձեց հավասարակշռել։ Ուկրաինան ունեցավ այդպիսի մտադրություն, և տեսնում ենք, թե Ուկրաինայի հետ ինչ է կատարվում։ Որպես պետություն՝ հարյուրամյակներ պետք է աշխատեն, որ այդքան պարտքերը կարողանան վճարել։ Մոնտենեգրոն հենց Եվրոպա աշխարհամասում է գտնվում, 20 տարի է՝ հայտ է ներկայացրել, 2028 թվականին հույս կա, որ կարող է դառնալ ԵՄ անդամ։ Եվրոպան ունի տնտեսական շատ լուրջ խնդիրներ, որովհետև Եվրոպայում աշխատավարձը համեմատաբար բարձր է եղել ու ժամանակի ընթացքում անընդհատ ավելացել է, կենսաթոշակները բարձր են, ապրանքների և ծառայությունների գները բավականին բարձր են։ Եթե ամեն ինչի սակագները բարձր են, նման պարագայում արտադրանքը լինում է ոչ մրցունակ, սա տնտեսագիտական աքսիոմատիկ ճշմարտություն է։ Նման պարագայում Եվրոպան խնդիր ունի ավելի աշխատատար ոլորտներում մարդկանց փոխարինել ռոբոտատեխնիկայով և այլն, որպեսզի կարողանա ինքնարժեքի վրա ազդեցություն ունենալ, և իր արտադրանքը ներքին՝ հենց եվրոպական շուկայում վաճառվի։ Եվրոպան ունի խնդիր ինքնարժեք նվազեցնելու, Եվրոպային սահմանակից Թուրքիան սպասում է, թե որ արտադրանքով Եվրոպան կլինի ոչ մրցունակ, որպեսզի նա անմիջապես տվյալ ապրանքները այս կամ այն ճանապարհով մտցնի եվրոպական շուկա։ Տարբեր եվրոպական երկրներում՝ Գերմանիայում, Ավստրիայում, ականատես ենք եղել, թե ինչպես են ֆերմերները գոմաղբը նետում պաշտոնյաների վրա և տանում, այն բեռնաթափում, օրինակ՝ Բունդեսթագի և այլ պետական մարմինների շենքերի դիմաց։ Հավաքական Եվրոպան չի կարող իր ժողովրդին բացատրել, թե ինչո՞ւ պետք է իրենց ֆերմերների արտադրանքը չսպառվի, այլ հայկականը սպառվի։ Եվրոպան աստիճանաբար թևակոխում է, տնտեսագիտական բառապաշարով ասած, ռեցեսիայի փուլ, այսինքն՝ իրենց մոտ տնտեսական անկում է տեղի ունենում։ Շատ արագ զարգանում է Չինաստանը և որոշակի արագությամբ, իհարկե, Չինաստանին զիջելով, Թուրքիան։ Հայաստանի՝ համաշխարհային շուկայում մրցունակ գյուղմթերք ունենալն աբսուրդի ժանրից է։ Դրան գումարած՝ Հայաստանը որդեգրել է սպառման տնտեսության քաղաքականություն, այսինքն՝ բացառապես ներկրել, ընդ որում՝ ներկրել Թուրքիայից։ Քանի որ պատերազմի վերքը, մարտիրոսացած մեր տղաների կորստյան վերքը դեռ թարմ է, դժվար է մեր հասարակության մեծամասնության մոտ անընդհատ Թուրքիայի և Ադրբեջանի անունը տալ։ Սրանք տար բեր չա փա բա ժին նե ր ո վ անընդհատ դոզան մեծացնում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասով։ Եթե միանգամից իրականացնեն, ուղղակի իշխանությունը կկորցնեն։ Դրա համար Եվրոպայով փաթեթավորում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, տնտեսական հարաբերությունների ձևավորումը Օվերտոնի պատուհանի միջոցով աստիճանաբար մեր գիտակցության մեջ են բերում, այնուհետև հայտարարելու են՝ որ ասում էինք Եվրոպա, դա Թուրքիան է»,նկատում է մեր զրուցակիցը։

Այս ամենի արդյունքում, ըստ մասնագետների, գյուղոլորտին մեծ վնաս է հասցվելու։ Արդյո՞ք այս կերպ ճանապարհ են բացում Թուրքիայից եկող էժան գյուղմթերքի համար։ «Շատերը գյուղատնտեսությունը համարում են տնտեսության ճյուղ, բայց գյուղատնտեսությունն առաջին հերթին պետք է դիտարկել որպես պարենային անվտանգության կարևորագույն բաղադրիչ։ Նույնիսկ եթե շատ դեպքերում այն շահութաբեր չէ, երկիրն իրավունք չունի սեփական գյուղատնտեսությունից հրաժարվել, որովհետև ստացվում է, որ սննդային կախվածություն ես ունենում որևէ երկրից, հատկապես, եթե այդ երկիրն էլ թշնամի պետություն է, օրինակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ համագործակցությունը, սա անթույլատրելի է։ Բայց հաջորդ կողմից չենք կարող գյուղացուն մեղադրել։ Գյուղատնտեսությունը վատ վիճակում է, գյուղատնտեսները հարուստ մարդիկ չեն։ Նրանք ուղղակի կարողանում են արդյունք ստեղծել և ապրել։ Գարնանն անպայման վարկ են վերցնում՝ պարարտանյութ, սածիլներ են ձեռք բերում, ոռոգման համակարգի, շատ դեպքերում նաև բանվորական ուժի դիմաց են վճարում և այլն, բերքը վաճառում են ամռան և աշնան ամիսներին, ձմեռը երկու ամիս ապրում են, գարնանը կրկին նույն ցիկլի մեջ են մտնում։ 2026 թվականի գարնանը վարկ են վերցրել, ամռանը և աշնանը վաճառք չկա։ Հետևաբար՝ վարկի մարում չեն կատարելու, դասակարգվելու են, հետևաբար՝ հաջորդ տարի չեն կարողանալու ֆինանսական միջոցներ ձեռք բերել, որ նորից գյուղատնտեսությամբ զբաղվեն։ Այսինքն՝ սրանով արդեն հաջորդ տարի գյուղատնտեսը ցիկլ ից դուրս է գալիս։ Ի՞նչ է տեղի ունենում։ Կան քաղաքաբնակներ կամ ոչ գյուղատնտեսական աշխատանքներում ներգրավված մարդիկ, որոնք ունեն մրգի սպառման կարիք։ Այս իրավիճակում միշտ գտնվելու է առևտրականը, որը Թուրքիայից կներկրի ապրանքը, հետո կվաճառի։ Այսպես մեր գյուղացիներին դուրս ենք մղում հայկական տնտեսությունից, հայկական շուկայից։ Բնականաբար, առաջանալու է գործազրկություն և աղքատություն»։

Մյուս կողմից՝ ականատես ենք լինում, որ բարձրանում է ակցիզային հարկը ծխախոտի, ալկոհոլի դեպքում, ընդհանրապես՝ այս կառավարությունը հետևողականորեն բարձրացնում է հարկերն ու տուրքերը։ «Տնտեսագիտական աքսիոմա է՝ եթե տնտեսությունը չի զարգանում, այսինքն՝ արտադրանքի և ծառայությունների ծավալը չի ավելանում, ապա բյուջեն նույնը պահելու և հարկ հավաքագրելու համար ընդամենը մի տարբերակ է մնում՝ բարձրացնել հարկի դրույքաչափը, 20 տոկոսի փոխարեն 22 տոկոս գանձել, կամ հարկման բազան ընդլայնել։ Ու քանի որ տնտեսությունը չի զարգանում, առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման։ Ինչո՞ւ շտապեցին ակցիզային հարկի դեպքում։ Ակցիզային հարկի համար աշխարհի բոլոր կառավարությունները միշտ ունեն ալիբի։ Ասում են՝ վնասակար երևույթների հարկն ենք ավելացնում, որ դրա դեմ պայքար մղենք։ Նման պարագայում ժողովուրդն ասում է՝ ի՞նչ վատ է, որ, ծխելու դեմ են պայքարում։ Սրա դեմ դիմադրության ալիք չի բարձրանում։ Հաջորդ հարկատեսակների գծով դիմադրություն կլինի»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում