Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ (տեսանյութ)
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզում Վերին Պտղնի համայնքի Երևան-Սևան մայրուղու 1 և Երևան քաղաքի Գյուրջյան 10/2 հասցեներում բենզալցակայան շահագործող ընկերությունն առանց համապատասխան փաստաթղթավորման՝ ձեռք է բերում վառելիք ու առանց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ տրամադրելու և այդ գործարքները հարկային հաշվառման մեջ արտացոլելու՝ վաճառում է սպառողներին։
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել և իրականացրել է համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։
Այսպես, նախապես ճշտվել են ընկերության գործունեության հասցեները, վառելիքի բաշխիչ աշտարակների քանակները, վառելիքի պահեստավորման տարաների գտնվելու վայրերը, ինչպես նաև գրասենյակային տարածքների հասցեները, միաժամանակ իրականացվել է նաև արտաքին դիտում օպերատիվ-հետախուզական միջոցառում։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված տվյալների համալիր վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականներին առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք է բերել և իրացրել տարբեր տեսակի՝ շուրջ 1,6 մլրդ․ դրամի հեղուկ վառելիքներ։ Այդ նպատակով, բենզալցակայանի իրական շրջանառության զգալի մասը չի փաստաթղթավորվել, մասնավորապես վաճառված բենզինի արժեքները չեն մուտքագրվել հսկիչ-դրամարկղային մեքենաներ և չեն տպվել ՀԴՄ կտրոններ: Այս ամենի հետևանքով հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցվել են խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 500 մլն դրամի վնաս։
Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ, միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարագրել իրական իրացման շրջանառությունները։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց