Թրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրների վրա։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։ Ավելի վաղ նույն թեմայով Axios-ին տված հարցազրույցում Թրամփն ասել էր, որ իրեն դա «ընդհանրապես չի անհանգստացնում» և «խնդիր չկա»։
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի՝ Մոսկվա կատարած այցը սովորական այց էր և կապված չէր Ռուսաստանին ՆԱՏՕ-ի դեմ հնարավոր հարձակման մասին նախազգուշացնելու փորձի հետ։
Թրամփի խոսքով՝ Ռեթքլիֆն ու Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը շատ լավ հարաբերություններ ունեն և հանդիպում են տարեկան մեկ կամ երկու անգամ։
Միևնույն ժամանակ, արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ Ռեթքլիֆի՝ օգոստոսի 25-ին Մոսկվա կատարած այցի հիմնական նպատակներից մեկը կարող էր լինել Ռուսաստանին ՆԱՏՕ-ի, մասնավորապես՝ Բալթյան երկրների դեմ որևէ գործողությունից զգուշացնելը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում