Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան
Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ոչինչ այնքան խոր և համակողմանի չի բնորոշում որևէ բռնատիրական ռեժիմի էությունը, որքան կոնկրետ մարդկանց հետ տեղի ունեցած ողբերգությունները, կոնկրետ ճակատագրերի խորտակումը: Նիկոլ Փաշինյանի՝ արդեն ավելի քան 8 տարի տևող իշխանավարման ընթացքը հազարավոր մարդկանց կյանքերի անժամանակ ընդհատման, մահվան, ողբերգությունների ու աղետային կորուստների պատմություն է:

 Բայց խոսքը միայն պատերազմի մասին չէ: Ցավոք, օրինակները շատ են: Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկեց Փաշինյանի «ավտոբուս»-ավտոշարասյան մեքենաներից մեկը՝ ընդհատելով թե՛ երիտասարդ կնոջ, թե՛ նրա ապագա բալիկի կյանքը: Գործնականում ոչ ոք իրական պատիժ դրա համար չկրեց:

 Պրոդյուսեր, հրապարակավ հակաիշխանական դիրքորոշումներով հանդես եկող Արմեն Գրիգորյանին մեղադրեցին «ատելություն սերմանելու» հոդվածով, 2022 թ. մայիսի 17-ին կալանավորեցին, իսկ 2022 թվականի հուլիսի 15-ին հենց դատարանի դահլիճում նա մահացավ: Սիրտը չդիմացավ: Դառը մխիթարանք է թերևս միայն այն, որ Արմենը չտեսավ` ինչպես է հայաթափվում Արցախը...

Եվ հենց Արմեն Գրիգորյանն էր, որ 2021 թվականի փետրվարին, հարցազրույցներից մեկի ժամանակ արեց հետագայում մարգարեական կանխատեսման ու զգուշացման վերածված հայտնի արտահայտությունը. «Սրան հանեք, մարդ չմեռնի է՛լ, հող չտանք է՛լ, մարդկանց կյանք չխախտվի է՛լ, երկիրս խայտառակ չլինի է՛լ...»:

Անցել է ավելի քան 5 տարի, ինչ հնչել է այդ զգուշացումը: Եվ անցել է ավելի քան 4 տարի, ինչ Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում: Թեպետ ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչ իշխող ռեժիմը մահվան մատնեց իր դեմ հանդես եկող մարդուն:

 Մահերը շարունակվում են: Իշխանության մեղքով մահերը:

Վերջինն այդ շարքում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում առաջադրված և գործնականում այդ պատճառով կալանավորված Արսեն Գևորգյանն է: Կենսուրախ, կյանքով լի, ժպտադեմ, 46 տարեկան տղամարդուն ընտրությունից 4 օր առաջ՝ հոկտեմբերի 21-ին կալանավորեցին (իբր, ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով), իսկ նոյեմբերի 10-ի առավոտյան «Նուբարաշենի» բանտ մեկնած շտապօգնության բրիգադը արձանագրեց մարդու մահը, նախնական վարկածով՝ սրտի կանգ, ինֆարկտ...

Այն, որ Արսեն Գրիգորյանի մահվան համար պատասխանատվությունն ու մեղքը Փաշինյանի իշխանության վրա է, կարծում ենք, ակնհայտ է բոլորին, բացի քպական «վերնախավից»:

Արսեն Գևորգյանի բանտային մահը, ինչ խոսք, ցնցել է հասարակության զգալի մասին, գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը, միասին կամ առանձին հանդես են եկել խիստ հայտարարություններով, երեկ «Ուժեղ Հայաստանը» անգամ Երևանում Եվրամիության ներկայացուցչության մոտ բողոքի ակցիա իրականացրեց: Ինչ վերաբերում է Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներին, ապա նրանք իրենց այնպես են դրսևորում, կարծես ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լիներ, կածես արտառոց ոչինչ չի եղել: Այդպես էլ ասում են, թե՝ «մարդիկ ինֆարկտից ազատության մեջ էլ են մահանում...»:

Ու մարդկայնության, բարոյականության տեսակետից սա ամենից սարսափելի երևույթներից մեկն է. իշխանության ներկայացուցիչների հրապարակային վարքում չի նկատվում ոչինչ այն ամենից, ինչը բնորոշում են որպես՝ «խղճի խայթ», «մեղքի զգացում», «ապրումակցում», ցավ...

Հակառակը՝ պրոիշխանական քարոզիչներն ու քարոզչամիջոցները մարդուն շարունակում են հետմահու վարկաբեկել ու արատավորել: Ու դա անում են գիտակցաբար, դա անում են, որպեսզի արդարացնեն... անարդարացնելին՝ մարդուն կյանքից զրկելը, մարդու կյանքը խլելը: Հազիվ թե կարելի էր այլ բան սպասել դագաղի կափարիչներ «պարացնելով» իշխանության եկածներից, բայց նույնիսկ այդ պարագայում ուղղակի ահավոր է տեսնել ապամարդկայնացման նման դրսևորումները...

Դա միաժամանակ խորությամբ բնորոշում է օրվա իշխանության ուղնուծուծով բռնատիրական բնույթը: Այն, որ այդ իշխանությունը, հանուն իր աթոռները պահելու, ընդունակ է ամեն ինչի, իսկ իրեն գործնականում մերժած հանրությանը ոչինչ չունի առաջարկելու, բացի կալանավորումներից, մահերից ու պատերազմով սպառնալուց:

Կալանավորումների մասին: Ու սա առանցքային հարցն է: Փաշինյանի իշխանության օրոք կալանքը դարձել է ընդդիմության, իշխանությանը հակաճառողների, իշխանության որոշումները չընդունողների դեմ պայքարի բութ գործիք:

Օրինաչափ է, որ նման իշխանության պայմաններում այսօր կալանավորված են գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի հիմնական ղեկավարները: Բացի այն, որ դա օրվա իշխանությանը բնորոշում է որպես բռնատիրական և հակաժողովրդավարական, կալանքը վերածվել է հասարակությանը ահաբեկելու, ռեպրեսիվ տեռորի ենթարկելու, անհամաձայնության ցանկացած դրսևորում խեղդելու միջոց:

Ցանկացած նորմալ իրավաբան կբացատրի, որ կալանքը խափանման ծայրահեղ միջոց է, որը կիրառվում է, եթե կան հիմնավոր կասկածներ, որ մեղադրվող(ներ)ը կարող է խուսափել քննությունից, օրինակ՝ փախչել կամ խոչընդոտել քննության ընթացքին կամ ազդել այդ ընթացքի անաչառության վրա: Դա՝ իրավական տեսանկյունից:

Մինչդեռ Հայաստանում, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, առավել ևս՝ վերջին 2-3 տարիներին կալանքը վերածվել է շատ կոնկրետ քաղաքական պատժիչ «գործիքի»: Բութ «գործիքի»: Կալանքը ժամանակակից Հայաստանում դադարել է իրավաքննչական կամ դատաիրավական երևույթ լինելուց, այն վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդնեի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու գործիքի:

Կալանքը Փաշինյանի իշխանության համար դարձել է ընդդիմադիր գործիչներին ոչ միայն հալածելու, հնարավորինս լռեցնելու, կաշկանդելու, այլև խոշտանգելու միջոց:

Ինչի մասին է խոսքը, եթե իշխանությունը հրահանգում է անկողնային հիվանդին պատգարակով քարշ տալ դատարանի դահլիճ, իսկ կառավարության ղեկավարը դեմքի՝ «հոգիս փառավորվում է» արտահայտությամբ խրախուսում ու գովաբանում է դա:

 Մարդը հաղթում է ՏԻՄ ընտրություններում, ընտրվում համայնքի ղեկավար, բայց քանի որ Փաշինյանի կողմնակիցը չէ, այլ ընդդիմադիր, մեղադրանքներ են հորինում, կալանավորում, մի քանի տարի պահում բանտում, իսկ հետո նա դատարանում ճանաչվում է անպարտ, այսինքն՝ արդարացվում է...

Բայց ոչ ոք պատասխանատվություն չի կրելու մարդու կյանքից խլված տարիների ու առողջության համար: Ինչպես, հնարավոր է, ոչ ոք պատասխանատվություն չի կրի Արսեն Գևորգյանի մահվան համար: Իսկ ո՞վ պատասխանատվություն կրեց Փաշինյանի նախընտրական պաստառը վնասելու (վարչական իրավախախտում, որ ընդամենը տուգանք է ենթադրում) համար ոստիկանություն տարված, այնտեղից՝ հոգեբուժարան տեղափոխված ու հետո իբրև թե ինքնասպանություն գործած Արմեն Հովհաննիսյանի մահվան համար...

Կալանքից բացի, Փաշինյանի իշխանությունն ու քպական քարոզիչները նույնպիսի բութ գործիք են դարձրել մարդկանց, ընդդիմախոսներին «ներկայացված մեղադրանքով» վարկաբեկելը: Ու հենց Արսեն Գևորգյանի դեպքում էլ, նշեցինք, դա կիրառում են: Մարդուն բանտարկել են, գործնականում՝ կյանքը խլել, բայց ասում են՝ «ընտրակաշառք էր բաժանել...»:

 Ի՜նչ անմեղության կանխավարկած, ի՜նչ ապացույց, ի՜նչ դատ:

Մարդուն վարկաբեկում են, խայտառակ մեղադրանքներ ներկայացնում, պիտակավորում, հետո պարզվում է՝ դատարան հասած գործի նյութերում ոչ մի նման մեղադրանք ու ապացույց չկա: Բայց համառորեն շարունակում են պիտակավորել՝ թեկուզ ձևական ներողություն խնդրելու փոխարեն:

Առհասարակ, հեղափոխությունները չեն լինում ու երբեք էլ չեն եղել «սիրո և համերաշխության»: Դրանք եղել են, կան ու կլինեն մարդկանց ճակատագրերը ու կյանքերը խժռող, անկախ այն բանից՝ ֆրանսիակա՞ն են, «վարդերի՞», թե՞ «թավշյա»:

Մարդն զգուշացնում էր, չլսեցինք. «Սրան հանեք, մարդ չմեռնի է՛լ, հող չտանք է՛լ, մարդկանց կյանք չխախտվի է՛լ, երկիրս խայտառակ չլինի է՛լ...»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում