Գերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում սեպտեմբերի 6-ին կայանալիք ընտրությունները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ երկրի քաղաքականության համար։ Ըստ հարցումների՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը ստանում է շուրջ 42 տոկոս աջակցություն՝ գրեթե կրկնակի գերազանցելով կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Քրիստոնեադեմոկրատական միության (CDU) ցուցանիշը։
Եթե հիմնական քաղաքական ուժերին չհաջողվի հաղթահարել ընտրական շեմը, AfD-ն կարող է հնարավորություն ստանալ ինքնուրույն ձևավորելու կառավարություն կամ համագործակցելու այլ ուժերի հետ։ Նման զարգացումը Գերմանիայում կարող է առաջացնել վերջին տասնամյակների ամենալուրջ քաղաքական ճգնաժամերից մեկը։
AfD-ի առաջատար թեկնածու Ուլրիխ Զիգմունդը հանդես է գալիս Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման, ռուսերենի ուսուցման վերականգնման և Ռուսաստանի հետ կրթական փոխանակումների վերսկսման օգտին։ Միաժամանակ նա առաջարկում է խստացնել միգրացիոն քաղաքականությունը և ուկրաինացիներին փախստականի կարգավիճակի փոխարեն ապօրինի միգրանտներ համարել։
Կուսակցության նախընտրական ծրագիրը ներառում է նաև ապաստան հայցողների զանգվածային արտաքսում, հանրային հեռարձակողների ֆինանսավորման կրճատում, դպրոցներում «woke» մշակույթի խորհրդանիշների արգելում և ավանդական ընտանիքներին հարկային արտոնություններ տրամադրելու առաջարկներ։
Գերմանիայում AfD-ի հնարավոր առաջընթացին ուշադիր հետևում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ըստ POLITICO-ի սյունակագիր Ջոն Քամփֆների՝ երկու առաջնորդներն էլ եվրոպական ծայրահեղ պահպանողական ուժերին դիտարկում են որպես իրենց քաղաքական օրակարգերի հնարավոր հենակետ։
Եթե AfD-ի առաջընթացը շարունակվի նաև Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի և Բեռլինի առաջիկա ընտրություններում, Գերմանիան կարող է բախվել ոչ միայն առանձին երկրամասերում, այլև դաշնային մակարդակում իշխանության լուրջ վերադասավորումների։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում