Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրա
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ դրամահատարանը թողարկել է 2026 թվականի մեկ դոլարանոց մետաղադրամ, որի վրա պատկերված է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։ Դա առաջին դեպքն է, երբ առօրյա շրջանառության համար նախատեսված մետաղադրամի վրա պատկերվում է նախագահի դեմքը, և այն արդեն շրջանառության մեջ է։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
ԱՄՆ դրամահատարանը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով ոսկեգույն մեկ դոլարանոց մետաղադրամի թողարկումը։ Գերատեսչությունը հորդորել է քաղաքացիներին ստուգել իրենց մոտ եղած մանրադրամը, իսկ հավաքորդներին առաջարկել է ձեռք բերել մետաղադրամները փաթեթներով և պարկերով, որոնք վաճառվում են բացառապես դրամահատարանի կողմից։
Մանրածախ գինը կազմում է 61 դոլար՝ 25 մետաղադրամ պարունակող փաթեթի համար, և 154,50 դոլար՝ 100 մետաղադրամ պարունակող պարկի համար։ Իրականում, առօրյա դրամաշրջանառության մեջ նման մետաղադրամ գտնելը դժվար կլինի, քանի որ մեկ դոլարանոց մետաղադրամներն այդպես էլ լայն տարածում չեն գտել ամերիկացի սպառողների շրջանում և շրջանառվում են շատ ավելի հազվադեպ, քան թղթադրամները։
Չնայած իր գույնին՝ մետաղադրամը ոսկի չի պարունակում, այն բաղկացած է 88,5% պղնձից՝ ցինկի, մանգանի և նիկելի հավելումներով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում