Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել Կարապետյան Սաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյան Միրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան 21-րդ դարը մերն է լինելու. Արշակ Կարապետյան Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան Արարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Էրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ Կարապետյան
Սպորտ

Սա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական՝ «Արարատ-Արմենիա» – «Նոա» հանդիպումից հետո կրքերը չեն հանդարտվում։ Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Նոա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ խիստ քննադատության ենթարկելով հանդիպումը սպասարկած մրցավար Հենրիկ Նալբանդյանի աշխատանքը։

Ակումբը հրապարակել է խաղային դրվագներից մեկը՝ այն վերնագրելով «Հենրիկ Նալբանդյանի խայտառակ մրցավարությունը», և կից ներկայացրել հետևյալ գրառումը.

«Գուցե մտածեք, որ այս խախտման համար սպիտակ խաղաշապիկով ֆուտբոլիստը կարմիր քարտ կստանա, բայց հայկական մրցավարության պայմաններում դեմքին արմունկով հարված ստացած Արամ Խամոյանն է դեղին քարտ ստանում։ Սա է հայկական մրցավարության և նշված մրցավարի իրական դեմքը, որի մասին բազմիցս խոսել ենք»։

Հիշեցնենք, որ 11-րդ տուրի շրջանակում կայացած սկզբունքային դիմակայությունում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության էր հասել փոխչեմպիոն «Նոայի» նկատմամբ։

Պորտուգալացի մասնագետ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմին հաջողվել էր արագ գոլ խփել. արդեն 9-րդ րոպեին հաշիվը բացել էր բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման։ 22-րդ րոպեին դաշտի տերերը կրկնապատկել էին առավելությունը. Ժիրայր Շաղոյանի հարվածից հետո գնդակը հայտնվել էր ցանցում՝ որպես ինքնագոլ գրանցվելով «Նոայի» կիսապաշտպան Արամ Խամոյանի անվան դիմաց։

Հանդիպման 81-րդ րոպեին «Նոայի» սերբ հարձակվող Մարկո Լազետիչին հաջողվել էր կրճատել հաշվի տարբերությունը և վերականգնել խաղի ինտրիգը, սակայն հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ րոպեին, հյուրերը մնացել էին թվային պակասությամբ. վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր գվադելուպցի պաշտպան Նաթանիել Սաինտինին։

Չնայած կրած պարտությանը՝ «Նոան» 28 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 26 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատարին՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։

Armsport


Հետևեք
 մեզ՝ այստեղ