Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. Զաքարյան Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան Ընդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան
Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն Մարուքյան

ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Վերջին ամիսներին հանրապետությունով մեկ գնալով ավելի շատ են դառնում դժգոհությունները ՀԷՑ-ի աշխատանքի, կոնկրետ՝ էներգամատակարարման պարբերական ընդհատումների հետ կապված: Սա, նկատենք, ձմռան նախաշեմին: Բաժանորդները հարց են տալիս. եթե հիմա է այդպես, ապա ձմռանն ի՞նչ վիճակ է սպասվում:

Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում, մեր տվյալներով, տարբեր թաղամասերում առնվազն 7-8 անգամ անջատումներ են եղել: Բայց խնդիրը միայն անջատումը չէ: Դրանք, հայտնի է, լինում են, այսպես ասած, «պլանային» և «վթարային»:

 Պլանայինի դեպքում կա հստակ ժամանակահատված, սակայն քաղաքացիները դժգոհում են, որ հաճախ նախատեսված, սահմանված ժամից հետո պարբերաբար՝ մեկական ժամով մի քանի անգամ հետաձգվում է էլեկտրաէներգիայի միացումը: Արդյունքում երբեմն պլանային անջատումները նախատեսված 4-5 ժամի փոխարեն հասնում են 9-10 ժամի (առանձին դեպքերում՝ նույնիսկ մինչև 14-15 ժամի):

Վթարայինների դեպքում ընդհանրապես խայտառակ վիճակ է: Մասնավորաբար, մեզ դիմած բազմաթիվ քաղաքացիներ նշում են, որ ժամերով հոսանքի անջատումից հետո սկսվում է յուրատեսակ «էլեկտրաթարթման» գործընթաց: Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումից կարճ ժամանակ անց նորից «հոսանքները տանում են»: Հետո նորից՝ միացում, անջատում, այդպես՝ մի քանի անգամ: Սա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի միացումը կատարվում է՝ վթարը լիարժեք չվերականգնած կամ թերի վերականգնած:

Այս ամենի արդյունքում մարդկանց էլեկտրական սարքավորումները շարքից դուրս են գալիս: Մարդիկ բողոքներ են ներկայացնում, բայց որևէ արդյունքի չեն հասնում: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում մի քանի փաստաբաններ հանդես են գալու քաղաքացիների աջակցության նախաձեռնությամբ, որպեսզի տուժած քաղաքացիներին օգնեն դատական կարգով ՀԷՑ-ից ստանալ փոխհատուցումներ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում