«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը
Իսպանիայի Լա լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի 11-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտեի» դարպասը (2-0), հաղորդում է armsport.am-ը։
Հանդիպումը բավականին ակտիվ մեկնարկեց, և արդեն 16-րդ րոպեին մադրիդցիները կարողացան գրավել դարպասը, սակայն VAR համակարգի միջամտությունից հետո Մորտեն Հյուլմանդի գոլը չհաշվարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ Այնուամենայնիվ, դեռևս առաջին խաղակեսում հյուրերին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը. 36-րդ րոպեին աչքի ընկավ Ալեխանդրո Գրիմալդոն, ինչի շնորհիվ թիմերն ընդմիջման գնացին «Ատլետիկոյի» նվազագույն առավելության պայմաններում (0-1)։
Երկրորդ խաղակեսում «ներքնակագործները» կարողացան զարգացնել հաջողությունը։ 62-րդ րոպեին Ջուլիանո Սիմեոնեն խփեց իր թիմի երկրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակած միավորների քանակը հասցրեց 28-ի և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Գործող չեմպիոն «Բարսելոնան» այս տուրի իր հանդիպումը կանցկացնի այսօր՝ ուղիղ կեսգիշերին (00։00), ու հաղթանակի դեպքում կրկին կստանձնի միանձնյա առաջատարությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվի
Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք Չալաբյան
Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր Ավետիսյան
Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ Ֆ...
Խաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր Ավետիսյան
Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը...
Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ Սավգուլյան
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
ՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխա...