Ազգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր Ավետիսյան
Ռուսաստանի պատմության ողջ ընթացքում ռուս ժողովուրդը ունեցել է բազմակողմանի հզոր թագավորներ, իմպերատորներ, զորավարներ, որոնք փայլուն հաղթանակներ են ունեցել պատմական տարբեր փուլերում, բայց նրանցից որևէ մեկի արձանը կանգնած չէ Կարմիր հրապարակում։
Կարմիր հրապարակում կանգնած են #Մինինը և #Պոժարսկին՝ երկու ոչ հայտնի տոհմից, ոչ շատ հարուստ, պարզ ռուսներ, ովքեր համախմբելով ռուս ժողովրդին կարողացան փրկել Ռուսաստանը և փաստացի ազատագրել Մոսկվան։
Այս իրողությունը ցույց է տալիս, որ ռուս ժողովուրդը իր պարզ զավակներին, ովքեր չլինելով թագավորներ, զորավարներ կամ շատ հարուստ մարդիկ, բայց ունենալով նպատակ սեփական երկիրը փրկելու, մեծարում է այն աստիճան, որ նրանց արձանը տեղադրել է ռուսական աշխարհի սրտում, և հենց այդ արձանը խորհրդանշում է նոյեմբերի 4-ի տոնը՝ Ռուսաստանի ժողովուրդների միասնության տոնը։
Այս տոնի առիթով ես, իհարկե, ուզում եմ շնորհավորել Ռուսաստանի ժողովուրդներին, այդ թվում նաև մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են Ռուսաստանում և իրենց գործունեությամբ ապացուցել են, որ սիրում են Ռուսաստանը և պատրաստ են և՛ խաղաղության, և՛ պատերազմի ժամանակ իրենց կյանքը վտանգել հանուն հզոր, բարեկեցիկ Ռուսաստանի։
Բայց այս տոնը ես հիշեցի և ուզեցի այս մասին խոսել նաև այն պատճառով, որ Ռուսաստանը լինելով բազմազգ պետություն, որտեղ ապրում են տարբեր ազգություններ, շատ ավելի համերաշխ են իրար հետ։ Այդ ազգերը ապրում և միասին շենացնում են Ռուսաստանը, հարկ եղած դեպքում նաև միասին կռվում՝ Ռուսաստանը պաշտպանելու համար։ Բայց ահա Հայաստանում ապրում ենք բացարձակ մեծամասնությամբ միայն հայեր, և այնպիսի տպավորություն է, որ միայն հայերով բնակեցված Հայաստանում մենք միմյանց նկատմամբ ավելի անհանդուրժող և լարված ենք ապրում, քան բազմազգ պետությունները։ Սա շատ վատ, շատ վտանգավոր իրավիճակ է։
Մենք պետք է սովորենք Հայաստանում ապրող հայերս ոչ թե իրար ատել, իրար խանգարել, իրար վնասել, այլ հակառակը՝ իրար մասին #ՀՈԳ տանել, իրար օգնել, իրար աջակցել, որպեսզի կարողանանք հզոր, անվտանգ և բարեկեցիկ Հայաստան կառուցել։ Ես, այո, մտածում եմ, որ Հայաստանի բարեկեցիկ և անվտանգ ապագայում ամենակարևոր գաղափարներից մեկը պետք է լինի այն, որ Հայաստանում ապրող հայերս մեկս մյուսի նկատմամբ պետք է լինենք #ՀՈԳԱՏԱՐ, մեկս մյուսի նկատմամբ պետք է լինենք ուշադիր, մեկս մյուսին պետք է վերաբերվենք այնպես, ինչպես սեփական ընտանիքի անդամին, հարազատին, և մեկս մյուսի դժբախտությունը պետք է համարենք մերը, մեկս մյուսի հաջողությունը պետք է համարենք մերը։
Սրանք էմոցիոնալ խոսքեր են թվում, բայց եթե մի պահ մտածենք, կհասկանանք, որ սա այն բանաձևն է, որով մենք կարող ենք, այո՛, կառուցել անվտանգ, բարեկեցիկ և արդար Հայաստան:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք Չալաբյան
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
TRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ Հայաստան
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...