Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
ՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր
Քաղաքականություն

Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետ

«Ուժեղ Հայաստանի» անդամները՝ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, հանդիպել են մտավորականների հետ: Լրագրողների հետ զրույցում երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նշեց, որ հաճելի էր տեսնել ընդդիմադիր կուսակցություններին համախմբված՝ կարևոր օրակարգի շուրջ. «Կարծում եմ՝ դա նույնիսկ շատ վաղուց պետք է լիներ, հատկապես որ օրակարգը հենց մեր ինքնիշխանության, Սահմանադրության հետ է կապված, նաև մեր եկեղեցու պաշտպանության»: Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության համար իշխանությունների ցանկացած հանրաքվեին եւ մնացած քայլերին, այս մասին էլ նշեց, որ թե՛ քարոզարշավի, թե՛ ընտրությունների ժամանակ գործընթացները չեն եղել արդարության սահմաններում, գործի են դրվել իշխանական լծակները. «Անարդարությունը անարդարություն կբերի, իսկ արդարությունը՝ արդարություն, և մենք հենց այդ նպատակով ենք համախմբվում: Մենք հանունի համար ենք պայքարում՝ հանուն հայի, հանուն Հայաստանի, հանուն մեր ազգային ինքնության, մեր մշակութային ժառանգության… Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պետք է հաղթի, հայի ինքնությունը պիտի հաղթի…»:

Բանաստեղծ Հուսիկ Արան ասաց, որ այսօր և՛ քաղաքական ուժերի համախմբումը, և՛ այս պահին տեղի ունեցող մտավորականների հավաքին սատար կանգնելը շատ կարևոր է համարում. «Դա է, որ մեզ կարող է ուժ տալ, որ ի վերջո կարողանանք հաղթահարել և՛ Ալիևի թելադրած, պարտադրած սահմանադրությունը, և՛ եկեղեցու դեմ հալածանքը, և՛ մյուս մեր այն կարևոր հենասյուները, որոնք այսօր փորձում են խարխլել, փլուզել և ուղղակի իմաստով ոչնչացնել մեր պետությունն ու պետականությունը, մեր անկախությունը, մեր երկիրը… Անկախության հռչակագիրը մեր Երրորդ հանրապետության ծննդյան վկայականն է: Եթե հրաժարվում ենք ծննդյան վկայականից, պատռում ենք, ուրեմն էլ անձնագիր չի ունենում հանրապետությունը, որովհետև ծննդյան վկայականի հիման վրա են տալիս անձնագիր: Եթե հռչակագրից հրաժարվում ենք, ուրեմն հրաժարվում ենք հայոց պետություն, պետականություն ունենալուց»:

Բանաստեղծի ձևակերպմամբ՝ «Չպետք է Ալիևի պարտադրանքով Հայաստանում սահմանադրություն փոխվի կամ ինչ-որ քայլեր արվեն, որոնք հակապետական են և մեր պետության, պետականության, մեր ազգային ինքնության դեմ են, ինչպես եկեղեցու դեմ հալածանքը, որ տեսնում ենք Փաշինյանի կամ չգիտեմ ում հրահանգով»: Նա նաև ընդգծեց, որ ուզում է այս անգամ հավատալ ընդդիմության միասնությանը: Հանդիպումն ամբողջությամբ