Շուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացել
Պետական վերահսկողական ծառայության վերահսկողության արդյունքում պարզվել է, որ ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման գործընթացում 22 պետական բուհից 17-ում ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4600 ուսանողի վճարումների և տրամադրված փոխհատուցումների հաշվարկման արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի գերավճար։
Գերավճարները հիմնականում առաջացել են ուսանողների կրկնակի վճարումների հետևանքով, քանի որ վերջիններս պետության և տարբեր կազմակերպությունների տրամադրած փոխհատուցումների մասին պատշաճ չեն տեղեկացվել։
Ծառայությունը բուհերից պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ ուսանողների և շահառու կազմակերպությունների տվյալները ճշգրտելու և գերավճարները վերադարձնելու ուղղությամբ։
Վերահսկողության ավարտի դրությամբ վերադարձվել է շուրջ 153 մլն դրամ, որից 113 մլն դրամը՝ 1094 ուսանողի, 4 մլն դրամը՝ պետությանը, իսկ 36 մլն դրամը՝ ուսանողների ուսման վարձերը բարեգործական հիմունքներով վճարած կազմակերպություններին։
Մնացած գերավճարների վերադարձման և ուսանողների նույնականացման աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է սոցիալապես անապահով ընտանիքների, առանց ծնողական խնամքի մնացած և միակողմանի ծնողազուրկ ուսանողներին, անչափահաս երեխա ունեցող, երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող ունեցող ընտանիքների ուսանողներին, ինչպես նաև ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող, մարտական գործողություններին մասնակցած, բարձր առաջադիմություն ունեցող, սահմանամերձ համայնքներում բնակվող և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողներին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարու...
Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք Չալաբյան
Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որ...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան