Հայհիդրոմետի տնօրենը գրել է
Երկրի կլիմայական համակարգի 16 հիմնական ցուցանիշներից յոթը հասել են ռեկորդային արժեքների։ Հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Կլիմայի վիճակի 2026 թվականի զեկույցի» համաձայն կլիմայական փոփոխություններն արագանում են։ Գիտնականների դիտարկած 16 ցուցանիշներից յոթը գրանցել են ծայրահեղ արժեքներ․
մթնոլորտում ածխաթթու գազի, մեթանի և ազոտի ենթօքսիդի կոնցենտրացիաները,
օվկիանոսի ջերմապարունակությունը,
ծովի համաշխարհային մակարդակը,
լեռնային սառցադաշտերի հաստության և Գրենլանդիայի սառցային վահանի զանգվածի նվազագույնները։
2026 թվականի մայիսին CO₂-ի կոնցենտրացիան գերազանցել է 428 ppm-ը՝ նախաարդյունաբերական մակարդակից շուրջ 50%-ով ավելի։Հատկապես մտահոգիչ է տաքացման արագացումը․ 1970–2010 թվականներին գլոբալ միջին ջերմաստիճանն աճել է տասնամյակում մոտ 0,19°C-ով, իսկ 2010 թվականից՝ մոտ 0,36°C-ով։
Միաժամանակ էներգետիկայում դրական տեղաշարժ կա․ 2025 թվականին վերականգնվող և միջուկային աղբյուրներն ապահովել են աշխարհի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 43%-ը։ Զարգանում են նաև էներգիայի կուտակման համակարգերը։
Սակայն հանածո վառելիքի սպառումն աճել է 0,9%-ով՝ հասնելով նոր առավելագույնի։ Էներգետիկայի հետ կապված CO₂-ի արտանետումները գերազանցել են 41 միլիարդ տոննան։
Անտառային հրդեհների հետևանքով 2025 թվականին աշխարհը կորցրել է 10,8 միլիոն հեկտար ծառածածկ տարածք՝ դիտարկումների պատմության երրորդ ամենամեծ ցուցանիշը։ Հրդեհները նաև մթնոլորտ են արտանետում կուտակված ածխածինը։
Հեղինակներն անհրաժեշտ են համարում համատեղ արագացնել մաքուր էներգետիկայի զարգացումը, նվազեցնել արտանետումները, վերականգնել էկոհամակարգերը և քաղաքներն ու գյուղատնտեսությունը հարմարեցնել փոփոխվող կլիմային։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվ
Ընդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»
Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին
Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարու...
Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք Չալաբյան
Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որ...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան