Ֆասթ Բանկը և Քոլումն Ն․Ա․ բանկը մեկնարկել են նոր ռազմավարական համագործակցություն
Ֆասթ Բանկն ուղղակի թղթակցային հարաբերություններ է հաստատել ամերիկյան Քոլումն Ն.Ա. բանկի հետ։ Նոր համագործակցության շնորհիվ Ֆասթ Բանկի հաճախորդների ԱՄՆ դոլարով փոխանցումները կդառնան ավելի արագ և սահուն դեպի ԱՄՆ և բազմաթիվ այլ երկրներ։
Ֆասթ Բանկի կորպորատիվ բիզնեսի կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյանը կարևորել է միջազգային գործընկերային ցանցի ընդլայնումը․ «Քոլումնը ԱՄՆ ազգային լիցենզիա ունեցող բանկ է, որն անմիջականորեն միացված է Դաշնային պահուստային համակարգին։ Արդյունքում մեր վճարումներն այժմ անցնում են զգալիորեն ավելի կարճ ճանապարհով՝ առանց միջնորդ բանկերի երկար շղթայի։ Այս համագործակցությամբ մենք փոխշահավետ միջավայր և զարգացման լայն հնարավորություններ ենք ստեղծում՝ առաջին հերթին մեր հաճախորդների համար, որոնք մի քանի հպումով կարող են փոխանցումներ կատարել և ստանալ ԱՄՆ դոլարով», - ասել է նա։
Ֆասթ Բանկի հավելվածում միջազգային փոխանցումն արդեն հասանելի է․ անհրաժեշտ է մուտք գործել «Փոխանցումներ» բաժին, ընտրել «Միջազգային փոխանցում» և մուտքագրել անհրաժեշտ վավերապայմանները։
Ֆասթ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում հաճախորդների հարմարավետությունն ու մշակում նոր գործիքներ՝ միջազգային ֆինանսական ծառայություններից պարզ և արագ օգտվելու համար։
Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»
Ալիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութ
Հայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն Գրիգորյան
Կպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ Կարապետյան
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
ԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապ...
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...