«Ես թախծոտ հարցեր տվել եմ բոլոր իշխանություններին». Ուրիխանյանը «ստիպեց» վարչապետին ներողություն խնդրել
Մեր իրականության մեջ կան դառը դրվագներ, որոնք կարող են լավագույն զարգացումների համար խոչընդոտ հանդիսանալ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով, այս տարի ՀՀ-ն պետք է սպասարկի 400 մլն դոլարից ավելի պետական պարտքի ակումուլացիա, իսկ հաջորդ տարի 800 մլն դոլարից ավելի, այն դեպքում, երբ Հայաստանի պետական բյուջեն 3 մլրդ-ից մի փոքր ավելի դոլար է կազմում. «Ինչ հետեւանքներ սա կարող է առաջացնել մեզ համար, եթե չկարողանանք հասնել վճարման հետաձգման: Կարո՞ղ է Հայաստանին սպառնալ դեֆոլտի վտանգ, կամ նվազեն անշարժ գույքի գները»,-բարց ուղղեց Ուրիխանյանը:
Նիկոլ Փաշինյանը ժպիտով արձագանքեց. «Անկեղծ ասած չգիտեմ՝ ինչու եք այդպես թախծոտ ձայնով այդ հարցը տալիս: Հասկանալի է, որ դա նորություն չէ, հասկանալի է, որ միջինժամկետ ծրագրով, բյուջեի ծրագրով այդ ամենը նախատեսված է: Ոչ, ձեր նշած որեւէ սպառնալիք Հայաստանին չի կարող սպառնալ: Ոչ, անշարժ գույքի գները ոչ թե նվազելու են, այլ բարձրանալու են: Բյուջեի եկամուտները ոչ թե նվազելու են, այլ ավելանալու են: Այս տարի, նվազագույնը 40 մլրդ դրամով ավելի գումար ենք հավաքելու բյուջե: Տնտեսական ակտիվության ցուցանիշները հիմնավորում են, որ բյուջեի եկամուտնեն ավելացնելու ենք տնտեսական աճի եւ ստվերային տնտեսության կրճատման հաշվին»,-հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով, որ տարբեր գնահատականներում Հայաստանում մինչեւ 50 տոկոս ստվեր կա:
Փաշինյանը նկատեց, որ հենց այս ստվերային գումարներով տարբեր կոռուպցիոն սխեմաներ են աշխատում:
Ի պատասխան Ուրիխանյանն ասաց. «ԱԺ կանոնակարգը չի կանոնակարգում ԱԺ պատգամավորի ձայնի ելեւէջները: Բյուջեի կեսի չափ պարտք ունենք մարելու, բա թախիծ ա, բա ի՞նչ ա: Ես թախծոտ հարցեր տվել եմ բոլոր իշխանություններին»:
Նիկոլ փաշինյանն էլ ներողություն խնդրեց Ուրիխանյանից. «Եթե իմ խոսքում որեւէ ոչ պատեհ բան նկատեցիք, ես որեւէ նման բան նկատի չունեի: Եթե նկատել ենք՝ ներողություն եմ խնդրում: Ես պարզապես ուզում էի ձեր տրամադրությունը փոխել»:




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտին