Մրցավարական սխալ՝ Բոսնիա եւ Հերցեգովինա - Հունաստան խաղում (ֆոտո)
Ֆուտբոլի Բոսնիա-Հերցեգովինայի եւ Հունաստանի հավաքականների միջեւ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մեկելին սխալմամբ է արձանագրել հույների գոլը 64-րդ րոպեին: Հունաստանի հավաքական կիսապաշտպան Կոստատ Ֆորտունիսի իրացրած 11 մետրանոցի ժամանակ մի քանի ֆուտբոլիստներ ժամանակից շուտ մտել են տուգանային հրապարակ, սակայն հոլանդացի մրցավարը հաշվել է գոլը: Այդպիսի դրվագներում մրցավարը պետք է հրահանգի կրկնել հարվածը:
Հիշեցնենք, որ Բոսնիա-Հերցեգովինա – Հունաստան խաղն ավարտվել էր 2:2 հաշվով, դաշտի տերերը չէին պահպանել 2 գոլի առավելությունը: Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում բոսնիացիները Սարաեւոյում 2:1 հաշվով հաղթել էին Հայաստանի հավաքականին, իսկ հույներն ուժեղ էին գտնվել Լիխտենշտեյնի թիմից՝ 2:0:
Երկրորդ տուրից հետո J խումը գլխավորում է Իտալիայի հավաքականը, որն ունի 6 միավոր: Հունաստանը եւ Բոսնիա-Հերցեգովինան հավաքել են 4-ական միավոր, Ֆինլանդիան՝ 3, իսկ Լիխտենշտեյնն ու Հայաստանի հավաքականը կրել են 2-ական պարտություն:
Հայաստանի հավաքականը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին՝ Երեւանում ընդունելով Լիխտենշտեյնի թիմին:






















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»