Հաստատվեց Տավարաբուծության զարգացման ծրագիրը. 2 տոկոսով վարկեր, 25 մլրդ դրամի կաթ եւ միս 5 տարում
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 29-ի նիստում հաստատեց «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը»: Հարցը ներկայացրեց գյուղատնտեսության փոխնախարար Գեղամ Գեւորգյանը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում տոհմային եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով պետական աջակցություն կտրամադրվի վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով: «Վարկերը տրամադրվելու են 5 տարի մարման ժամկետով, առավելագույնը 12 տոկոսով, որից սուբսիդավորվելու է 10 տոկոսը, այնպես, որ շահառուին կտրամադրվի 2 տոկոսով, իսկ իսդկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին կամ գյուղոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին՝ զրո տոկոսով»,-ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով, ծրագրի շրջանակում ձեռք բերվող մեկ գլուխ տոհմային կենդանու հաշվարկային արժեքը մեկ մլն դրամ է, իսկ ընդհանուր մեր շահառուի առավելագույն չափը՝ 300 մլն դրամ: Այսինքն մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է առնվազն 300 կենդանի ձեռք բերել: «Նախատեսվում է, որ 2019-2024 թվականներին Հայաստանի տնտեսվարողների կողմից ձեռք կբերվի 10 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ: Համեմատության համար 2013-2018 թվականների ՀՀ է ներմուծվել ընդամենը 2195 կենդանի»,-ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ 5 տարում Հայաստանում կարտադրվի 25 մլրդ դրամի կաթ եւ միս, այսինքն սա մեծ մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու եւ բյուջեի վրա դրական է ազդելու:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»