Կաշառք ստանալու համար մեղադրվող դատավորը կալանավորվեց
Ըստ տեղեկությունների՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունն ու երկամսյա կալանքի որոշում կայացրել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար մեղադրվող Կատայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել էր դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները և որոշել կասեցնել Հեբոյանի լիազորությունները մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:
Ավելի վաղ ԱԱԾ–ն հայտնել էր դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել եւ վերցվել է: Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի հարուցվել է քրեական գործ։
Մեր հետ զրույցում Հեբոյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը և որ Հեբոյանն ընդամենը այն գումարն է վերցրել, որ Նոր տարուց առաջ փաստաբան Վահագն Դանիելյանն էր որպես փոխառության վերցրել։
Նշենք, որ Հեբոյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում աշխատում էր 1999-ից։




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատի...