Հաբեթնակ Կուրղինյանը ներկայացրեց Հայաստանի հավաքականի նորացված կազմը
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի ապրիլի 8-14-ը Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ներկայացրեց Հայաստանի ընտրանու նորացված կազմը․ Վաղինակ Մաթեւոսյան (57 կգ) Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ) Դավիթ Սաֆարյան (70 կգ) Վարուժան Կաջոյան (74 կգ), Գրիգոր Գրիգորյան (79 կգ) Հովհաննես Մխիթարյան (86 կգ), Սարգիս Հովսեփյան (97 կգ) Անդրանիկ Գալստյան (125 կգ):
«Եվրոպայի առաջնությանը մեկնում ենք 9 մարզիկով: Կազմն ընտրվել է ըստ Հայաստանի առաջնության արդյունքների: Չեմպիոններին ենք ընդգրկել կազմ: Ինչպես արդեն հայտարարել էի, մեր հավաքականին պետք էր սերնդափոխություն: Կազմը երիտասարդացած է, եւ մեծ հույսեր ունենք այս երիտասարդներից: Մեծ մասի համար Եվրոպայի առաջնությունը կլինի առաջին փորձը մեծահասակների մրցագորգում: Մեր հիմնական կազմը՝ Լեւան Բերիանիձե, Գեւորգի Կետոեւ, Վալոդյա Ֆրանգուլյան, Գարիկ Բարսեղյան, կնախապատրատվի Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որն օլիմպիական վարկանիշային է:
Մեդալների ակնկալիքով ենք մեկնում եւ հույս ունենք, որ մեր աս թիմով հաջող մրցելույթներ կունենանք Բուխարեստում: Կարծում եմ, այս մեկ տարին բավարար է, Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար մրցունակ թիմ ձեւավորելու եւ երիտասարդներին մրցունակ դարձնելու համար Օլիմպիական խաղերում»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:
Եվրոպայի առաջնության կազմը հայտարարելուց հետո Հայաստանի հավաքականը երիտասարդական թիմի հետ անցկացրեց համատեղ մարզում, որին մասնակցում էր նաեւ 2013 թվականի աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը:
























«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»