«Նոյ» կոնյակի գործարանն անցած տարի խաղողը մթերեց ամենաբարձր գնով ՝ 150 դրամով
Վանիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Աչքովս ընկավ լրատվականներից մեկի հրապարակած նյութը, ըստ որի Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ այս տարի պատրաստվում են մթերել
29.000 տ խաղող՝ նախորդ տարվանից 2000տ-ով ավելի և 1 կիլոգրամի դիմաց վճարելու են 150 դրամ՝ 10 դրամով ավել, քան նախորդ տարի:
Չէի էլ անդրադառնա էս փաստին, եթե ինքս էլ չլինեի խաղողագործ, ու տարիներ շարունակ իմ կյանքի ապրուստը չապահովեր հենց խաղողագործությունը:
Դեռևս անցած տարի ես իմ խաղողը մթերել եմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Նոյ կոնյակի-գինու օղու-կոմբինատի մթերման կայանում, որը միշտ ավելի բարձր գնով է մթերել խաղողը քան մնացած այլ մթերողները: Եվ հենց անցած տարի էլ, երբ բոլորը մթերում էին 120 դրամով, Ծառուկյանը մթերեց ամենաբարձր գնով 150 դրամով:Էնպես, որ հիմա հայտարարություն անել, որ այս տարի Արարատը կմթերի 150 դրամով, երբ մարդը դեռևս անցած տարի էր էդ գնով մթերում ու դրանից փորձել ցնծալ առնվազն արդար չէ:Մանավանդ, որ բոլորին էլ հասկանալի է, որ այս տարի ոչ մեկ էլ չէր տանելու իր խաղողը մթերեր Արարատ կոնյակի գործարան և նրանք ստիպված էին այս գինը հյատարարել, բայց ճշմարտությունն ամեն ինչից վեր է:Այնպես, որ նման ցնծությամբ ներկայացվող խաղողի մթերման 150 դրամ գինը աննախադեպ չէ:
Բացի այս՝ մթերման պրոցեսի կարևորագույն բաղադրիչը, Նոյ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, երբեք սահմանափակում չի դրել մթերվող խաղողի քանակի վրա և միշտ մթերել է բոլոր գործընկեր խաղողագործների խաղողը, մինչև վերջին հատիկը: Անգամ հիշում եմ եղել է տարի, որ շուրջ 45.000 տ խաղող է մթերել գործարանն այն դեպքում, երբ այդ տարի, արտահանման ծավալների կրճատման պարագայում, գործարանը չուներ այդչափ պահանջարկ, բայց հավատարիմ մնալով գործընկերային, փոխադարձ վստահության սկզբունքին, մթերեց բոլորի խաղողը: Անգամ տարի է եղել, երբ որոշ ընկերություններ մթերում էին 80-110 դրամով, Ծառուկյանը հրահանգել էր 150 դրամով մթերել:
Ուղղակի չկարողացա այս փաստի կողքով անտարբեր անցնել և եթե խոսում ենք ձեռքբերումների կամ արդյունավետ աշխատանքի մասին, պետք է արժանիներին միշտ մատնացույց անել, քանզի հենց նրանց ճիշտ կառավարման արդյունքում է, որ հայկական կոնյակագործությունը աշխարհին ճանաչելի է դարձել և հենց այդ նույն գործունեության շնորհիվ է, որ այսօր խաղողագործությունը շարունակում է Հայաստանում վերելք ապրել:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլ...
Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան