Էրեբունիում գետառը վերածվել է աղբավայրի, մի քանի կմ-անոց հատվածում տիրում է գարշահոտություն. Shamshyan
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեռ սովետական տարիներին Երևանը հայտնի էր իր «Զանգու» անունը կրող գետառով, որը հիմա, կարծես թե, ապականվել է այն քաղաքացիների շնորհիվ, ովքեր գուցե նման կերպ են վերաբերվում նաև իրենց տանը:
SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիների կողմից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են իրենց բողոքը, ասելով, որ Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցով անցնող գետառը վերածվել է մինի աղբավայրի:
Այսօր՝ հունվարի 23-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Մի քանի տարի առաջ նույն պատկերն էր, տիրում էր գարշահոտություն, գետառը ամբողջությամբ լցված էր կենցաղային ու շինարարական աղբով: Այն ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Կամո Արեյանի գլխավորությամբ եկան ու էդ ամենը մաքրեցին: Առանց չափազանցության՝ մի քանի տոննա աղբ հեռացվեց, մտածում էինք, որ մաքրելուց հետո բնակչներն այլևս չեն «մխտռի», բայց ստացվեց ինչպես միշտ նորից նույն պատկերը:
Ճիշտն ասած՝ Երևանի քաղաքապետարան ու էրեբունու թաղապետարան էլ ենք դիմել, տեղեկացրել ենք խնդրի մասին, բայց ոչ մի արձագանք, երևի սպասում են, որ գետառը վերածվի աղբի բուրգի, նոր հետո տեսնեն՝ ինչ են անելու: Կուզենք՝ գետառն ամբողջությամբ մաքրվի, բայց դրանից հետո ողջ երկայնքով տեսախցիկներ տեղադրվեն ու այդ ժամանակ, վստահ ենք, ոչ ոք չի համարձակվի այն աղտոտել:
Իսկ եթե կլինեն մարդիկ, ովքեր աղբ կնետեն, դրանց կադրերը պետք է հրապարակվի, որպեսզի մարդիկ իմանան, որ եթե գետառում աղբ են թափում, նույն կերպ նրանք կվարվեն իրենց տանը»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն