Խաղողագործը կնախընտրի համագործակցել հուսալի և սրտացավ գործընկերոջ հետ, որքան էլ ոմանք ջանան դառնալ այդպիսին, պատմությունն այլ դասեր է տվել...
Անդրանիկ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Այսօր լրատվականներից մեկում հանդիպեցի «Արարատ կոնյակի և գինու» գործարանի կողմից տարածված հայտարարությանն, ըստ որի գործարանն այս տարի պատրաստվում է մթերել 29,000 տոննա խաղող, ինչն 2000 տոննայով ավելին է, քան նախորդ տարի։ Ես իհարկե ուրախ եմ, որ մեր տնտեսությունը զգալի զարգացում է ապրել, ինչն էլ թույլ է տվել վերը նշված հիմնարկությանը ավելացնել սպառման քանակը, բայց ինձ մtահոգեց այն հանգամանքը, որ նույն հայտարարության մեջ նշված էր, ԻԲՐև գործարանը խաղողի մթերման դիմաց կվճարի «աննախադեպ» բարձր գին ՝ 150 դրամ։ Երևի հարց կառաջանա, թե ինչու եմ ես նշում «իբրև» բառը։ Բանը նրանում է, որ այդ գինը ամենևին էլ աննախադեպ չէ, քանզի «Նոյ կոնյակի գինու օղու կոմոմբինատն» նախորդ տարի ևս խաղողի մթերումն իրականացնում էր 150 դրամով, մինչ դեռ մնացածները 1 կգ խաղողի դիմաց վճարում էին ընդամենը 110-120 դրամ:Իսկ ինչը վերաբերվում է մթերման նշված քանակին, ապա ավելացնեմ, որ Նոյ գործարանը երբեք սահմանափակում չի դրել և մթերել է այնքան խաղող, որքան հայ գյուղացին տրամադրել է ։ (Եթե չեմ սխալվում եղել է դեպք , երբ մթերման քանակը հասել է 45000 տոննայի։)
Իրոք ծիծաղելի է այն հանգամանքը, որ հայտարարության մեջ շեշտը դրված էր այն կոնտեքստի վրա, իբրև Արարատ կոնյակի գործարանը նմանատիպ քաղաքականությամբ ընդառաջում է գյուղացուն, մինչդեռ նման քայլի հիմնական դրդապատճառն այն է, որ գյուղացիներն էլ ավելի նախընտրում էին համագործակցել հուսալի գործընկերոջ հետ, որը տվյալ պարագայում հանդիսանում է «Նոյ կոնյակի գինու և օղու կոմբինատը»։
Ես որպես քաղաքացի, ով սերտորեն կապված է խաղողագործության հետ և անհանգստացած է մեր օրերում լայն տարածում գտած ապատեղեկատվական և ապաշնոր քաղաքականությամբ, իմ պարտքը համարեցի խոսել այս թեմայի շուրջ և վերականգնել արդարությունը, քանզի առնվազն արդար չէ աննախադեպ հայտարարել մի քայլ, որը Գագիկ Ծառուկյանին պատկանող Նոյ կոնյակի գործարանի կողմից բազմիցս շրջանառվել է։




















«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
Նավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ Կարապետյան
Ակնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպե...
Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան
Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա Տոնոյան
«Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերում
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պե...