Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութ
Հասարակություն

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Երևան քաղաքի բաժնի պետ Արթուր Սահակյանի հսկայական ունեցվածքի «առեղծվածը»

Պարզվում է՝ կրթական համեստ որակավորումներ ունեցող, շուրջ 12 տարվա ջանքերի արդյունքում «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան» մասնավոր հաստատությունից իրավագետի որակավորում ստացած, սակայն հարկային մարմնում դեռևս «պահանջված» ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Երևան քաղաքի բաժնի ներկայիս պետ Արթուր Սահակյանը նույնքան համեստ կարողությամբ աչքի չի ընկնում: 1990 թվականից մինչ օրս բացառապես հարկային մարմնում աշխատած և 2001 թվականից ի վեր նույն մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած այս պաշտոնյան, բազմաթիվ այլ՝ երկարամյա պետական փորձ ունեցող ազնիվ ծառայողների համեմատությամբ, վարկային պարտավորություններով ծանրաբեռնված չէ: Ավելին, հասցրել է ապահովել իր բազմանդամ ընտանիքի երկարաժամկետ բարեկեցությունը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017թ. պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Արթուր Սահակյանը հայտարարագրել է երկու բնակարան և մեկ անհատական բնակելի տուն: Իհարկե, անշարժ գույքերի թիվն ինքնին հանրային հետաքրքրության առարկա չէր դառնա, եթե լրագրողական հետաքննությունը չբացահայտեր դրանց գտնվելու վայրը, ինչպես նաև պաշտոնավարման տարիներին ձեռք բերելու հանգամանքը: Նշված բնակարանները գտնվում են ոչ թե Երևան քաղաքի արվարձաններում, այլ քաղաքի լավագույն հատվածներից մեկում, ինչպիսին Բաղրամյան պողոտան է: Իսկ առանձնատունը գտնվում է էլիտար առանձնատների թաղամաս համարվող Սունդուկյան փողոցում, որտեղ տեղակայված անշարժ գույքի միջին շուկայական արժեքը գնահատվում է 500.000 ԱՄՆ դոլար: Ինչպես և կարելի էր կանխատեսել, հասարակ ապրելաձևով ընտանիքից սերված զավակը նշված գույքերը ժառանգության կամ նվիրատվության կարգով չի ստացել:

Խորհրդային բանակում ծառայությունը տնտեսագետի կրթության հետ համատեղած Արթուր Սահակյանը, մինչև 1990 թվականը շուրջ 7 տարի աշխատելով ապարատավար, այնուհետև՝ գործարանի տնտեսագետ, տվյալ ժամանակահատվածում չի դարձել այս գույքերի սեփականատերը: Պարզվում է, որ մի քանի հարյուր միլիոն դրամ արժողության նշված անշարժ գույքերը ձեռք են բերվել 2000, 2002 և 2005 թվականներին՝ առքուվաճառքի պայմանագրերի հիման վրա: Ստացվում է, որ հարկային մարմնում շուրջ 10-15 տարվա գործունեության արդյունքում պաշտոնյան, պետական չնչին աշխատավարձի հաշվին բազմանդամ ընտանիքի ծախսերը հոգալով հանդերձ, կարողացել է ինչ-որ կախարդական փայտի օգնությամբ «խնայել» հսկայական դրամական միջոցներ, որոնց հաշվին էլ գնել է այս անշարժ գույքերը: Մնում է երևակել, թե ինչ արժողության չբացահայտված կարողություն է կուտակել Արթուր Սահակյանը հետագա տարիների և մինչ օրս իրականացվող «բեղմնավոր» աշխատանքային գործունեության արդյունքում՝ նույն կախարդական փայտիկի օգնությամբ:

Եվ սա ամենը չէ. հարկային մարմնում աշխատանքը «նպաստել» է պաշտոնյայի գեղարվեստական ճաշակի ձևավորմանը: Ամսեկան միայն 400.000 ՀՀ դրամ աշխատավարձի չափով եկամուտ ունեցող պաշտոնյան անգամ հասցրել է ձեռքբերել թանկարժեք նկարներ և ոսկյա զարդեր: Ըստ հայտարարագրի՝ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է ութ միլիոն դրամը: Նույն կերպ, անբացատրելի են Արթուր Սահակյանի կնոջ խնայողությունները: Ըստ Լարիսա Սահակյանի՝ 2017 թվականի տարեկան հայտարարագրի՝ վերջինիս միակ եկամուտի աղբյուրն աշխատավարձն է՝ ամսեկան 70.000 դրամի չափով, սակայն դեկտեմբերի դրությամբ նրա խնայողությունները կազմել են 13.500.000 ՀՀ դրամ, 12.450 ԱՄՆ դոլար և 8.400 Եվրո:

Պաշտոնյայի եկամուտների և ձեռքբերումների այս պարզ համադրումից ակնառու է, որ նրա՝ պետական աշխատավարձից գոյացած գումարները բավարար չէին նշված անշարժ և թանկարժեք գույքերի անգամ մեկ տասներոդական մասը գնելու համար: Իսկ թե տնտեսվարողների նկատմամբ լուրջ ազդեցություններ ու լծակներ ունեցող հարկային մարմնի պատասխանատու պաշտոնյան ի՞նչ այլ միջոցներ կարող էր ուղղել պաշտոնավարման ընթացքում մի քանի հարյուր միլիոն դրամի արժողությամբ ունեցվածքի ձեռքբերմանը, պետք է պարզեն իրավապահ մարմինները: