Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա Ղահրամանյան
Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից. նա շուտով կպատասխանի հանրությանը հետաքրքրող հարցերին. ՀՀԿ փոխնախագահ

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կպատասխանի հանրությանը հետաքրքրող հարցերի լայն շրջանակի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Հարցին, թե ե՞րբ է ի վերջո խոսելու ՀՀ երրորդ նախագահը, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Շուտով: Տեսեք մենք մի քանի շաբաթ առաջ չէինք ասում շուտով, հիմա ասում ենք՝ շուտով: Ես հասկանում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը սպասված է, պահանջված է: Ամեն ինչ ունի իր ժամանակը, ամեն ինչ ունի իր հասարակական, քաղաքական պատեհ պահը, ամեն ինչ ունի իր քաղաքական տրամաբանությունը, այդ տրամաբանության մեջ Սերժ Սարգսյանը խոսելու է: Եթե Սերժ Սարգսյանը մնացել է քաղաքականության մեջ, Սերժ Սարգսյանը մնացել է ակտիվ քաղաքականության մեջ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարն է, հետևաբար որպես քաղաքական առաջնորդ, նա էլ շատ լավ գիտի, որ կան հարցեր, որոնց վերաբերյալ ժողովուրդն ակնկալում է իր կարծիքը, ակնկալում է լսել իր գնահատականները: Այդ հարցերը տարբեր են, ինքը շատ լավ գիտի այդ հարցերի շրջանակները՝ ինչու էր ինքը սխալվել, իսկ Նիկոլը ճիշտ հարցից սկսած, վերջացրած արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված իր գնահատականը, Հայաստանի ներքաղաքական գնահատականները, տնտեսական զարգացման գնահատականները: Դժվար է պատկերացնել, որ մեկ ելույթով կամ մեկ հարցազրույցով հնարավոր կլինի ծածկել նախագահից ակնկալվող բոլոր այն հարցերի շրջանակը, որոնցից յուրաքանչյուրը, գուցե, մի առանձին մեկնաբանության կամ հարցազրույցի թեմա կարող է դառնալ, բայց այն, որ Սերժ Սարգսյանի քաղաքական խոսքը շուտով դառնալու է Հայաստանի քաղաքական օրակարգի բաղկացուցիչ, այդ հանգամանքի մեջ ես ձեզ նորից հավաստիացնում եմ»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ՀՀ երրորդ նախագահը պատրաստվում է հարցազրույց տալ ռուսական լրատվամիջոցներից մեկին՝ Արմեն Աշոտյանը հերքեց այդ տեղեկությունները՝ ընդգծելով, որ երբ Սերժ Սարգսյանը որոշի խոսել, խոսելու է հայկական լսարանի հետ: «Ձևաչափի վերաբերյալ այս պահին մանրամասներ հայտնել չեմ կարող, շատ պարզ տրամաբանությամբ, որովհետև դեռ ժամանակ կա, քննարկում ենք տարբեր ձևաչափեր: Արդեն ունենք 1 տասնյակ հրավեր տարբեր լրատվամիջոցների և՛ հեռուստաընկերությունների, և՛ առցանց լրատվականների կողմից, այդ հարցազրույցը կազմակերպել իրենց մոտ: Այդ հրավերները բաց են ուղղվում են Սերժ Սարգսյանին իմ միջոցով, վստահ եմ՝ էլի կլինեն հրավերներ: Մեզ էլ ճիշտ հասկացեք՝ այո, շատ սպասված է այդ խոսքը»,- նշեց Արմեն Աշոտյանը՝ անկեղծանալով, որ ՀՀ երրորդ նախագահի հանրային խոսքը հետաքրքրում է նաև իրեն՝ թեև գրեթե ամեն օր ու տարբեր հարցերի շուրջ խոսում է նրա հետ:

Հարցին, թե հարցազրույց տալուց զատ Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է քաղաքականություն վերադառնալ, Աշոտյանը պատասխանեց. «Քաղաքական ակտիվությունը չի ենթադրելու պարզապես միանվագ լրատվական առիթ: Ինչպես այսօր արդեն ասել եմ՝ նախագահը չի լքել քաղաքական դաշտը և չի պատրաստվում լքել քաղաքական դաշտը: Բնականաբար, այնքան շատ հարց է կուտակվել, ես արդեն ձեզ անկեղծ խոստովանեցի, որ ինձ էլ են որոշ հարցերի անրային պատասխանները շատ հետաքրքիր, բայց դա միանվագ չի լինելու: Ակտիվ քաղաքականությունը ենթադրում է պարբերականություն: Օրինակ, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքում, դուք չեք ակնկալում չէ՞, որ նրանք ամեն օր պետք է հարցազրույց տան, ամեն օր ելույթ ունենան: Կա որոշակի պարբերականություն, երբ Հայաստանի նախկին քաղաքական առաջնորդները որոշում են, որ իրենց ասելու պատեհ պահն է, որովհետև նաև պատեհ ասելիք ունեն: Այս տրամաբանությունը գործում է բոլոր քաղաքական առաջնորդների դեպքում»:

Արմեն Աշոտյանը նաև հայտնեց, որ ՀՀ երրորդ նախագահը հանդես է գալու բանավոր խոսքով՝ չբացառելով նաև գրավոր տարբերակով հանդես գալու հնարավորությունը: