Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Այսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Ուժեղ Հայաստանը» միջազգային և խորհրդարանական հարթակներում շարունակել է պայքարը՝ ընդդեմ ալիևյան սահմանադրությանԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը ՏԻՄ ընտրություններից առաջ Դավիթ Համբարձումյանի ազատազրկման վերաբերյալԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՈՉ են ասում ալիևյան սահմանադրությանըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականում
Հասարակություն

Ադրբեջանի ռազմավարության ձախողումը. ամփոփելով ապրիլյան մարտերի արդյունքները

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ձեռնարկեց հարձակողական գործողություններ` կիրառելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Ադրբեջանը նպատակ ուներ «կայծակնային հարձակողական գործողությունների» միջոցով լուծել ռազմավարական խնդիրներ: Չնայած Արցախի հյուսիսային և հարավային ուղղություններով Ադրբեջանի բանակին հաջողվեց գրավել մի քանի մարտական դիրք, սակայն այն չկարողացավ կատարել իր առջև դրված ռազմավարական խնդիրը: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00, Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերի միջև ձեռք բերվեց կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածություն, սակայն դրանից հետո էլ ադրբեջանական կողմը շարունակեց խախտել հրադադարի պայմանավորվածությունը: Մասնավորապես ապրիլի 14-ին Ադրբեջանի զինուժը ձեռնարկեց դիվերսիայի փորձ, ապրիլի վերջին այդ երկրի զինուժը հրետակոծեց հայկական դիրքերը և Արցախի որոշ բնակավայրեր:

Արցախի ՊՆ կայքը 2016թ. ապրիլի 2-ին՝ ժամը 8:18-ին, հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով Ադրբեջանի բանակը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Մարտական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի և նշանակության զենքերից գնդակոծեց և հրետակոծեց ոչ միայն Արցախի ՊԲ զորամասերը, դիրքերը, ռազմական նշանակության օբյեկտները, այլև բնակավայրերը: Հատկանշական է, որ հենց մարտական գործողությունների առաջին օրը Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանի ուղղությամբ՝ Ներքին Ճարտարում, հրետակոծության արդյունքում զոհվեց Մարտունու շրջանի Հերհեր գյուղից (39°42'13.51, 46°57'48.73) 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը:

Ադրբեջանի ԶՈւ-ն, հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հարձակվելով, ըստ էության, փորձում էր շեղել հայկական ուժերին՝ կարծելով, որ կենտրոնական շրջաններից Արցախի ՊԲ ուժերը կտեղափոխվեն հյուսիս և հարավ՝ դրանով իսկ թուլացնելով կենտրոնական ուղղությունների պաշտպանունակությունը: Իսկ հավանական ծրագրի հաջողության դեպքում ադրբեջանական զորքերը, համալրվելով ավելի մեծ ուժերով, սրընթաց կշարժվեին Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:

Նույն օրը՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի և ՊՆ Զ. Հասանովի գլխավորությամբ անցկացվել է նախագահին կից անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Զ. Հասանովը, զեկուցելով իրավիճակը, մասնավորապես նշել է. «…. Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզական խմբերը երեք ուղղությամբ պլանավորված միջոցառումներ են իրականացրել: Օպերատիվ իրավիճակը հաշվի առնելով՝ մարտական գործողություններով գրավել են Թալիշ և Սեյսուլան գյուղերը և Հորադիզի ուղղությամբ գտնվող բարձունքները»: Զեկույցի ընթացքում հաստատելով Ադրբեջանի ԶՈւ-ի նախահարձակ գործողություններ սկսելու փաստը՝ Զ. Հասանովը սխալ զեկույց է ներկայացրել՝ նշելով, որ Թալիշ և Սեյսուլան գյուղերը գրավված են: Նույն տեղեկությունը օրվա երկրորդ կեսին տարածել էին նաև ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով Նոր Սեյսուլանի լուսանկար: Ճիշտ է՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերին հաջողվել է թափանցել Թալիշ գյուղ, սակայն գյուղը գրավել և այնտեղ ամրանալ չի հաջողվել: Ավելին՝ հայկական ստորաբաժանումներին հաջողվել է Թալիշի ուղղությամբ ճնշել հակառակորդին, մեծ կորուստներ պատճառել և գյուղի մոտակայքում կորցրած դիրքերի մի մասի վրա հսկողություն սահմանել: Ինչ վերաբերում է Մարտակերտի ուղղությամբ Սեյսուլանին (40°14'46.07, 46°59'3.38), ապա այն լքված տարածք է, իսկ Նոր Սեյսուլանը (40° 2'5.59, 46°45'23.86), որը հայկական բնակելի գյուղ է, գտնվում է հայկական մարտական դիրքերի թիկունքում և հեռու է առաջնագծից: Հայկական կողմի հրապարակած տեսանյութում, Սեյսուլանի ուղղությամբ ցուցադրվում են մեծ թվով ադրբեջանցի զինծառայողների դիակներ, որոնք սպանվել էին գրոհի ժամանակ: Այսպիսով, ապրիլի 2-ի երկրորդ կեսին, երբ նշված տեղեկությունը տարածվում էր, ո՛չ Թալիշը, ո՛չ Սեյսուլանը ադրբեջանական ուժերը չէին վերահսկում: Սա ևս խոսում է այն մասին, որ գործողությունների նման ընթացքը, ինչպես նաև «տեղեկատվական ապահովումը» նախապես ծրագրված էին:

Հարավային ուղղությամբ, ադրբեջանական բանակին հաջողվել է գրավել որոշ մարտական դիրքեր և Վարազաթումբ բարձունքը («Լելե Թեփե», «Լալալայկա», «Լալա Իլահի»), սակայն առնվազն գումարտակի խորությամբ խորանալու փորձերը ձախողվել են:

Այսպիսով, մարտական գործողությունների առաջին օրը ադրբեջանական բանակը չկարողանալով կատարել խնդիրը՝ ճեղքումով խորանալ և շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ: Դրա մասին է խոսում նաև ապրիլի 3-ին «մարդասիրական նկատառումներից ելնելով» և «անսալով միջազգային հանրության հորդորներին, կոչերին» «գործողությունները միակողմանի դադարեցնելու» մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը: Սակայն, սա իրականում վերախմբավորման և նոր հարձակման անցնելու նպատակով իրականացված քարոզչական գործողություն էր, ինչի մասին վկայում են Արցախի ՊԲ հրետանու պետ գնդապետ Գենադի Բաղդասարյանի խոսքերը: Ապրիլի 4-ին Ադրբեջանի բանակը, կիրառելով ՏՕՍ-1 տիպի ծանր հրանետային համակարգեր, ԲՄ-21 «Գռադ» ՀԿՌՀ-ներ, հարվածային ԱԹՍ-ներ և տարբեր նշանակության զինատեսակներ, նախնական պլանի անհաջողությունից հետո փորձել է հրետակոծության հետևանքով հայկական զորքերի շրջանում մեծ վնասներ առաջացնել և կատարել խնդիրը: Սակայն, այս անգամ ևս անհաջողության է մատնվել: Հայկական ստորաբաժանումների ճշգրիտ հարվածների հետևանքով խափանվել է հակառակորդի բանակի՝ կենտրոնական ուղղություններով հարձակմամբ հայկական պաշտպանական գծերի ճեղքումով Ստեփանակերտի ուղղությամբ շարժվելու փորձը: Ադրբեջանի բանակը, կրելով մարդկային և տեխնիկայի մեծ կորուստներ, հրաժարվել է հետագա մարտական գործողություններից, և Ռուսաստանի միջնորդությամբ 5-ին՝ ժամը 12:00, ձեռք է բերվել կրակի դադարեցման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն: