Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը

Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նախ հայտնի դարձավ ոչ թե հայկական պաշտոնական աղբյուրներից, այլ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից։ Այնուհետև հայկական կողմը հաստատեց, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանում է, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղվերանում կայացել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հերթական՝ 13-րդ նիստը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։ Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների կազմակերպչական և տեխնիկական հարցեր, համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի, սահմանազատման քարտեզի պատրաստման, ինչպես նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրապարակման կարգերի նախագծերը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Գրիգորյանն ու Մուստաֆաևը առանձնազրույց են ունեցել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի» շուրջ։ Բացի այդ, կողմերը, գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկել են առևտրատնտեսական համագործակցության, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումների, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների հետ կապված հարցեր։

Սակայն հենց այստեղ է սկսվում գլխավոր հարցը․ ո՞ւմ հետ, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ օրակարգով և ի՞նչ պայմանավորվածությունների շրջանակում են Ադրբեջանի ներկայացուցիչները Հայաստանում հանդիպել գործարարների հետ։ Պաշտոնական հաղորդագրություններում այս հարցերի պատասխանները բացակայում են։

Հայաստանի հանրությունն այս պահին չգիտի՝ ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը, ինչ ոլորտներ են քննարկվել, արդյոք խոսքը միայն տնտեսական հնարավոր կապերի մասին է եղել, թե նաև տարանցիկ ուղիների, ենթակառուցվածքների, լոգիստիկայի կամ այլ զգայուն հարցերի։ Չկան մանրամասներ նաև այն մասին, թե արդյոք քննարկվել են Հայաստանի համար կենսական նշանակության թեմաները՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագիրը, Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, ինչպես նաև Բաքվից պարբերաբար հնչող ագրեսիվ հայտարարությունները։

Այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Ադրբեջանի պաշտոնական և կիսապաշտոնական շրջանակները գրեթե ամեն հարմար առիթով շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքի տարբեր հատվածներ ներկայացնել որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Բաքվի հռետորաբանության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները ոչ միայն չեն նվազել, այլև հաճախ մատուցվում են որպես քաղաքական օրակարգ։ Այս ֆոնին ադրբեջանական բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան, այն էլ՝ առանց բավարար հրապարակային պարզաբանման, բնականաբար առաջացնում է լուրջ հարցեր։

Առավել խնդրահարույց է այն, որ Հայաստանի իշխանությունները, խաղաղության գործընթացի անվան տակ, հանրությանը չեն ներկայացնում բանակցությունների ամբողջական քաղաքական համատեքստը։ Եթե խոսքը սահմանազատման հանձնաժողովի տեխնիկական աշխատանքի մասին է, ապա հասարակությունը պետք է իմանա՝ ինչ սկզբունքներով է այն իրականացվում, ինչ քարտեզներ են կիրառվում, ինչ փուլում են աշխատանքները և արդյոք դրանք չեն առաջացնում նոր անվտանգային ռիսկեր սահմանամերձ բնակավայրերի համար։

Խաղաղությունը չի կարող կառուցվել փակ դռների հետևում՝ առանց հասարակության վստահության։

Ի վերջո, պետական մակարդակով թափանցիկությունը հատկապես կարևոր է այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է նախկինում պատերազմած և շուրջ երեք տասնամյակ թշնամական հարաբերություններ ունեցած երկրի պաշտոնյաների այցին։ Հանրությունը իրավունք ունի իմանալու՝ ինչ օրակարգով են նրանք եկել Հայաստան, ում հետ են հանդիպել, ինչ հարցեր են քննարկվել և արդյոք այդ քննարկումներում Հայաստանի պետական, անվտանգային և հումանիտար շահերը պատշաճ կերպով ներկայացվել են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: