Այնպես չլինի, որ մարդն իր բակում գառ մորթի՝ գնանք քրեական գործ հարուցենք (տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որով առաջարկում են պատիժներ սահմանել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Հարցը կառավարության նիստին ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ թեև գաղափարն ընդունելի է, բայց առաջարկում են այս կարգավորումները ներառել մեկ այլ` ավելի խոշոր փաթեթի մեջ, որ հիմա քննարկվում է Ազգային ժողովում։
Վարչապետը համաձայնեց Զեյնալյանի հետ: Նա նշեց, որ խոսքը քրեական հետապնդման մասին է, հետևաբար` պետք է կարգավորումներում զգուշավոր ձևակերպումներ տալ։
«Նենց իրավիճակի առաջ չկանգնենք, որ, ենթադրենք, մարդն իր բակում ծննդյան օրվա առիթով գառ մորթի՝ գնանք քրեական գործ հարուցենք։ Չափանիշները պետք է շա՜տ հստակ լինեն, որպեսզի աբսուրդ իրավիճակների առաջ չկանգնենք»,–ասաց Փաշինյանը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե արդյոք այս առաջարկով որսն է՞լ է արգելվելու:
Մանրամասները՝ տեսանյութում:




















Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Արտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատի...